Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

Մեկ ժամ Իսահակյանի հետ

14:04, Понедельник, 31 Октября, 2016 года
Մեկ ժամ Իսահակյանի հետ
     Գեղագիտական դաստիարակությունը, ասմունքի և երգի նկատմամբ սերը, նաև Մեծերին հիշելը, նրանց վաստակն արժևորելը որպես կարևոր գործոններ բարձր հիմքերի վրա են դրված մեր դպրոցում: Ասվածի վկայությունը հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման կազմակերպած գրական-երաժշտական ցերեկույթն էր՝ նվիրված Ավետիք Իսահակյանին: Հայտարարված «Իսահակյանական օրեր» -ի կուլմինացիան այսօր կայացած ցերեկույթն էր, որին իրենց կենդանի կատարմամբ մասնակցում էին նաև վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանը, երգիչ Կարեն Մայիլյանը և երաժիշտ կատարողներ: Միջոցառումը իր կառուցվածքով հետաքրքիր էր նաև նրանով, որ մասնակցում էին նաև ուսուցիչները: Յուրահատուկ էր «Գետակի վրա...» երգի ներքո բեմադրված պարը: Ներկայացված կենսագրականը, անկրկնելի բանաստեղծությունները և դրանց բառերով ստեղծված երգերը փայլ տվեցին ցերեկույթին՝ արժևորելով Գյումրեցի Ավոյի՝ տիեզերահռչակյալ վարպետ Ավետիք Իսահակյանի վաստակը: Դաստիարակչական էր, շատ ուսանելի և տպավորիչ, իսկ աշակերտների ոգևորությունը չուներ սահման: Անգամ արձակուրդի օրերին մեծ ոգևորությամբ աշակերտները խոսեցին Իսահակյանի բառերով և ապրեցին նրա երգերով, համոզված, որ սերը կյանքի կյանքն է, սեր-կնշանակե միլիոն, միլիոն մարդկանց կյանքով ապրել, կնշանակե երկրի վրա եղած ամեն մի զգացումով ու երազով ապրել, ապրել և մեռնել. մեռնել-ահա սիրո վարձը. սիրուց հետո չարժե ապրել՝ սողալ, թմրել: Իսահակյանի երկերը հավատ են, հավատամք...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3308 | 0 | 0
Facebook