Մայրենի լեզու, դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված...
Խորհրդանշական այսօրը՝ Մայրենիինն է: Վաղ առավոտից մեր դպրոցում հնչող բանաստեղծությունները, երգերն ու ասույթները կարևորում էին մայրենի լեզվի դերը: Օդը շնչում էր մայրենիով: Անվիճելի է, որ յուրաքանչյուր լեզու ունի իր առավելությունը: Մեր լեզվի առավելությունների, բառակազմական ճոխ հնարավորությունների, անաղարտության պահպանման, նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներին էր վերաբերում «Մայրենին ազգապահպանման կարևորագույն միջոց է» խորագիրը կրող ցերեկույթը, որով էլ եզրափակեցինք այսօրվա միջոցառումների շարքը: