Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Հայկական ծիսական տիկնիկներ

16:38, Вторник, 29 Мая, 2018 года
Հայկական ծիսական տիկնիկներ

Այսօր մեր դպրոցում կայացած «Հայկական ծիսական տիկնիկներ» խորագրով միջոցառումը միտված էր կյանքի կոչելու հին հայկական ծեսերը և սովորությունները: Միջոցառման մտահղացումը կյանքի կոչվեց բազմամասնագիտական թիմի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Անի Մկրտչյանի համագործակցության արդյունքում:

Հայ մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից հայկական ծիսական տիկնիկների «Ճակատագիրն» կարծես վտանգված է այսօր: Պատճառը, թերևս, ժամանակի ընթացքն է: Ծեսերից և տոներից շատերը կածես չեն կենցաղավարում՝ մոռացության տալով դրանց ուղեկցող երգերն ու պարերը, նաև չեն ստեղծվում տիկնիկները: Սակայն փրկել նրանց գոյությունը և փոխանցել սերունդներին մենք կարող ենք և պարտավոր ենք:

Անձրևի հարս Նուրին, Խաչբուռն ու Արուսը, Պաս պապն ու Ուտիս տատը մեր միամտության և տիեզերական իմաստության, և ի վերջո մեր ուժի արտահայտումն են, որոնք էլ իրենց դերակատարությունն ունեցան միջոցառման ընթացքում՝ ուղեկցված երգով ու պարով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7406 | 0 | 0
Facebook