Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

«Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց». Մելինե

Xachik Simonyan
Автор:
Xachik Simonyan
12:31, Понедельник, 19 Сентября, 2016 года
«Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց». Մելինե
     Լսիր Ինձ ֆիլմից` Մել, 28
    
    

Երբ որ ընձի կըսեին աղջիկ, ես կխեղդվեի, կկծկվեի: Մանկուց ես մարդկանց նայելուց չէի ուզե պատկերացնել իրանց սեռը: Ես կարայի տղուն ասեի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ: Սաղ զարմացած նայում էին` ո՞նց կարա էդպիսի հարց տա: Ես չէի ուզե ինչ-որ մարդու վնաս տալ իմ դիմելաձևով:

Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ:

17 տարեկան էի: Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց: Ըդորից հետո ընձի հաերդում ուտել կուտար, որ ես աղջկա հետ չեմ: Ես ինքնապաշտպանական ռեակցիայով ստիպված սուտ երդումներ կուտեի, որ ընձի փրկեի: Ինքը կըսեր` տեսեք, ստախոս է, րոպեն մեկ սուտ երդումներ կուտե: Ես սուտը չէի սիրե, բայց ստիպված էի պաշտպանվելու համար ստել, որտև ես գիտեի, որ ճիշտը ընձի կրնա սպանե:

Մե պահ էկավ, երբ որ կհասկնայի` հեչ մարդ ընձի պալյուբոմի չի ընդունե, ես չեմ կրնա անձնական կյանք ունենալ, ես ըսպես վարի կերթամ, ես կուզեի վերացնեի ընձի, ես կուզեի պռոստը մեռնեի: Ինձի չէի կրնա պատկերացնե, որ ես էնքան ուժեղ եմ, որ էս ամեն ընչի դեմը կպայքարեմ, կհաղթեմ, ես կունենամ իմ ընտանիքս, ես երջանիկ կեղնիմ:

Ինձի կթվար էնքան ըդպես իրանց ըսած ձևով կապրիմ` մի օրըմ կհոգնիմ, ու որոշել էի էդ ժամանակինքնասպան էղնեի, փրկվեի: Հետո ուժ գտա, որ էդ ինքնասպանությամբ ես հեչ բան չեմ լուծե:

Ավելի ճիշտ է ես իմ ապրելովս, իմ երջանիկ էղնելովս իրանց ապացուցեմ, որ ես ըսպես կամ ուձեզնից ուժեղ եմ, որովհետև ես իմ կյանքս կապրիմ` չխորտակելով ձեր կյանքերը, իսկ դուք` ձեր կյանքը թողած, իմ կյանքս կապրիք ու կուզեք իմ կյանքս խորտակեք:

Источник: documentary.pinkarmenia.org
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7169 | 0 | 0
Facebook