Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է.

INESA
Автор:
INESA
16:57, Пятница, 22 Июля, 2016 года
Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ:

Հիշեցնենք՝ դեպքի առթիվ նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար: 2016 թ. ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և վերջինիս նկատմամբ նշանակել է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի տեսքով: Մեսրոպ Խաչատրյանի ծնողները ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում պնդել են, որ ուսուցչուհու գործողությունները անզգուշության արդյունք չեն եղել, ուսուցչուհին դիտավորյալ է երկաթյա կախիչը հրել երեխայի ուղղությամբ, ինչի արդունքում էլ Մ. Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք՝ կորցնելով աչքի տեսողությունը, և որ քրեական գործը պետք է հարուցվեր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Սակայն այս փաստը նախ՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա դատարանի կողմից անտեսվել է: Ի վերջո՝ դատարանը գտել է, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար (այն էլ այն դեպքում, որ հնարավոր է, որ չվերականգնվի տեսողությունը) համարժեք պատիժ է 200.000 ՀՀ դրամ տուգանքի նշանակումը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3831 | 0 | 0
Facebook