Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Աղջիկս մահացավ Բախշյանի հանցավոր ինքնավստահության հետեւանքով. ցուցմունք տվեց Մերի Մարգարյանի հայրը

INESA
Автор:
INESA
17:12, Пятница, 22 Июля, 2016 года
Աղջիկս մահացավ Բախշյանի հանցավոր ինքնավստահության հետեւանքով. ցուցմունք տվեց Մերի Մարգարյանի հայրը

Անցած տարվա հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը համոզված է, որ դուստրը մահացել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հանցավոր ինքնավստահության հետեւանքով:

«Հուլիսի 23-ին Մերին զանգեց կնոջս ու ասաց, որ ջերմություն ունի 37, 8, կինս էլ միանգամից խորհուրդ տվեց զանգել Շուշանիկ Ալբերտովնային, որի մոտ աղջիկս հաշվառված էր: Նա էլ ասել է, թե պարացետամոլ խմիր, վիրուս է, չորս օրում անցնում է: Երեկոյան Մերիի ջերմությունը բարձրացել էր մինչեւ 39, 4-39, 6: Բոլորս ասում էինք` գնանք ուրիշ հիվանդանոց, բայց Մերին չհամաձայնվեց, նույնիսկ ինձնից նեղացավ», - այսօր` հուլիսի 22-ին, Շենգավիթի դատարանում իր ցուցմունքում նշեց մահացած ծննդկանի հայրը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղինակ Մարգարյանը:

Հուլիսի 24-ին Մերի Մարգարյանն ընտանիքի անդամների հետ գնացել է բժշկական կենտրոն: Այստեղ, ըստ հոր ցուցմունքի, հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանը կոպիտ է ընդունել բոլորին, հորդորել Մերիին գնալ տուն. «Կնոջս ասաց, թե հիստերիկություն մի արեք, Մերի ջան քեզ բան չկա, գնա տուն, պառկացնելու անհրաժեշտություն չկա: Մենք խնդրում էինք հետազոտել, բայց ուղարկեց Մերիին: Ասեմ, որ Մերին կուրորեն հավատացել է Շուշանիկ Ալբերտովնային: Եկանք տուն, բայց ջերմությունը չէր իջնում»:

Հուլիսի 25-ին Մերի Մարգարյանը հարազատների հետ կրկին դիմել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ անալիզներ է հանձնել Մերին, սակայն հերթապահ բժշկուհին` Անի Բաբելյանն այդպես էլ չիջավ: Ես տեղեկություններ ունեմ հավաստի, որ Բաբելյանին թույլ չի տվել Ալբերտովնան, որ իջնի եւ նայի Մերիին», - շարունակեց պատմել Վաղինակ Մարգարյանը:

Հուլիսի 26-ին Վաղինակ Մարգարյանի խոսքով` Մերի Մարգարյանը զանգել է մորը ու խնդրել գալ: Ավելի ուշ նա իմացել է, որ դստերը հոսպիտալացրել են, գնացել է հիվանդանոց, մի քանի ժամ մնացել, ապա գնացել տուն:

«Հաջորդ օրն էլ Մերիին տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ բազմապրոֆիլային հիվանդանոցի անհրաժեշտություն է եղել... վերջին անգամ աղջկաս տեսա վերելակի մոտ, հետո էլ չեմ տեսել», - նշեց նա:

Վաղինակ Մարգարյանը համոզված նշեց, որ բժշկուհու հանցավոր ինքնավստահության հետեւանքով է դուստրը մահացել: Հարցին, թե ինչու Մերի Մարգարյանը, լինելով դեղագետ, այլ հիվանդանոց չի դիմել, եթե չէր գոհացնում Շուշանիկ Բախշյանի գործողությունները, Վաղինակ Մարգարյանն ընդգծեց, որ դուստրը կուրորեն հավատացել է բժշկուհուն:

Հիշեցնենք, որ այս գործով երկու մեղադրյալ կա` Շուշանիկ Բախշյան եւ Անի Բաբելյան: Գործով դատաքննությունը հուլիսի սկզբին է սկսել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5670 | 0 | 0
Facebook