Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ. ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՁՎԻ ՏԵՍՔՈՎ 3 ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀՈՒՇԱՆՎԵՐ

Անժելա
Автор:
Անժելա
18:37, Воскресенье, 12 Июня, 2016 года
ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ. ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՁՎԻ ՏԵՍՔՈՎ 3 ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀՈՒՇԱՆՎԵՐ
     Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն է տվել Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի 7-րդ տան բնակիչ, 60-ամյա Սեդա Մելիքսեթյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով տուն` գողացել են ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր և Սամսունգ տեսակի բջջային հեռախոս:
    
     Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
    
     Ժամանել են նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բարսեղյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության վաժնի պետ Արմեն Գասպարյանը:
    
     Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
    
     Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված տունը պատկանում է հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ Բարսեղ Բեգլարյանին:
Источник: FBH.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3738 | 0 | 0
Facebook