Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ինչու «Հայաստան» հիմնադրամը քառօրյա պատերազմից հետո հանդես չեկավ կոչով. պարզաբանում է գործադիր տնօրենը

Gurgen DAVTYAN
Автор:
Gurgen DAVTYAN
15:52, Воскресенье, 08 Мая, 2016 года
Ինչու «Հայաստան» հիմնադրամը քառօրյա պատերազմից հետո հանդես չեկավ կոչով. պարզաբանում է գործադիր տնօրենը

«Ես խորհուրդ կտայի, որ մեր հայրենակիցները ցանկացած նվիրատվություն կատարելուց առաջ մտածեն, թե որ կազմակերպությանը, որ անհատին են այդ նվիրատվությունն անում, արդյոք նրանք վստահելի են, և խորհուրդ կտայի, որ նոր ստեղծվող կազմակերպություններին նվիրատվություններ չանեն, քանի որ երաշխավորված չէ նրանց կողմից գումարի նպատակային օգտագործումը», - այս մասին «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:

«Միայն նոյեմբերին իրականացվող մարաթոնը չէ, որ իրականացվում է: «Հայաստան» հիմնադրամը տարեկան իրականացնում է 47 տարբեր տեսակի դրամահավաքներ, մենք յուրաքանչյուր օր իրականացնում ենք դրամահավաքի գործունեություն:

Այս օրերին ԼՂՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք կոչով դիմում են բոլոր հայերին՝ օգնության դեպքում իրենց գումարները փոխանցել ԼՂՀ, կոնկրետ բանկային հաշվեհամարի: Եթե հիմնադրամը հանդես գար կոչով, դա կլիներ երկակի կոչ: Նախընտրելի է, որ գումարներն ուղղեն կառավարությանը, քանի որ ԼՂ կառավարությունը, ՊՆ-ն և ՊԲ-ն են տիրապետում ԼՂ իրավիճակին, և կառավարությունը շատ լավ գիտի, թե ուր պետք է ուղղել գումարները», - նշեց Ա. Վարդանյանը:

Արդյո՞ք այս օրերին սփյուռքի ներուժն ամբողջությամբ օգտագործվեց. Ա. Վադանյանը նշեց, որ այդ հարցին ոչ ոք չի կարող պրոֆեսիոնալ պատասխան տալ, քանի որ նույնիսկ հստակ թիվ չկա, թե քանի հայ է ապրում Հայաստանից դուրս, բացի դրանից՝ օգնել են, ով ինչով կարողացել է՝ գումարով, դեղորայքով, ֆիզիկապես ԼՂ գնալով, շատ սփյուռքահայեր կատարել են նվիրատվություններ, կան նաև բարերաներ, ովքեր ցանկություն են հայտնել, որ իրենց անունը չհրապարակվի:

Նրա հավաստմամբ՝ քառօրյա պատերազմից հետո հիմնադրամը 100 հազար եվրո է ստացել Ֆրանսիայից, որը պետք է ուղղվի ԼՂ վնասված բնակավայրերի վերակառուցմանը:

ԱՄՆ-ից մի խումբ հայեր արդեն հավաքել են մոտ 350 հազար գումար, և նրանց ցանկությունն է, որ այդ գումարը բաշխվի չորսօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին: Մայիսին այս գումարը հավաքագրողների ներկայացուցիչները ժամանելու են Երևան, և հիմնադրամի միջոցով ընտանիքներին են տրամադրվելու գումարները:

Բրազիլիայից և Անգլիայից ևս կան նվիրատվության ցանկություն հայտնած անձինք: տեսանյութ» http://goo.gl/T8pCWc

Источник: 1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2168 | 0 | 0
Facebook