Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Լևոն Տեր-Պետրոսյանի բացած ներքաղաքական դիսկուրսը ծայրաստիճան վտանգավոր է

Gurgen DAVTYAN
Автор:
Gurgen DAVTYAN
01:57, Воскресенье, 08 Мая, 2016 года
Լևոն Տեր-Պետրոսյանի բացած ներքաղաքական դիսկուրսը ծայրաստիճան վտանգավոր է

«ԼՂՀ անկախության ճանաչման քայլը քիչ կապ ունի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ և ավելի շատ կապ ունի այն մեծ նախապատրաստությունների հետ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում և վկայում են, որ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տակավին չի հրաժարվել ռազամական ճանապարհով խնդիրը լուծելուց: Հետևաբար սա Երևանի համար առավելապես կանխարգելիչ քայլ է, գործիք, որն օգտագործվում է, և որի մասին Ս. Սարգսյանը նախազգուշացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների դեսպաններին՝ հիշեցնելով, որ եթե այս ամենը չկանխվի միջազգային ճնշումների ներքո, ապա Երևանը կգնա ԼՂՀ ճանաչման քայլին: «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը համարում է արտառոց և աննախադեպ. «Իհարկե կառավարությունը բացահայտ հավանություն չի տվել նախագծի ընդունմանը, բայց նաև դրա ընդունումը աննպատակահարմար չի համարել, ինչպես արել է նախորդ 3-4 դեպքերում:

Սա նշանակում է, որ կառավարությունը այն թողել է ԱԺ-ի հայեցողությանը, բայց որ ամենակարևորն է՝ պաշտոնական Երևանը ճանաչման նպատակահարմարությունը բացառապես կախման մեջ է դրել երկու գործոններից՝ ԼՂՀ և ՀՀ-ի միջև քննարկումներից, որոնք ընթացքի մեջ են և արտաքին գործոններից, որի տակ առաջին հերթին պետք է հասկանալ Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները և դրանց հետագա ծավալումը և միջազգային հանրության կողմից դրանք կառավարելու կարողությունը: Այսինքն՝ Երևանը գործի է դրել մի դանդաղ գործողության ռումբ, որի պայթելու ժամանակացույցը բացարձակապես գտնվում է Բաքվում»:

ԼՂՀ անկախուության ճանաչումը, ըստ քաղքագետի չի կարող 100 տոկոսով կանխել պատերազմը, բայց ակնհայտորեն այն ազդում է այս իրավիճակում, որովհետև դա խառնում է մի շարք պլաններ և առաջին հերթին Մոսկվայի պլանները, որն իր ավարը չի ստացել Ադրբեջանի հետ բանակցություններից և որի համար չափազանց կենսական է ԼՂՀ-ի կարգավիճակի անորոշ մնալը: Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է խաչ քաշել Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վրա՝ նրա համար առաջացնելով ֆորսմաժորային իրավիճակ: Հայաստանը դա անում է ոչ թե Մոսկվայի քաղաքականությունը տապալելու համար, այլ պարզապես Հայաստանին այլ ճանապարհ չի թողնվել:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է փոխի խաղի կանոնները, անգամ պետք է փոխի խաղը, և դրա համար իսկապես մեկ փամփուշտ է մնացել. դա ԼՂՀ կարգավիճակի հարցի փակումն է:

«Պատերազմը մեզ ստիպել է, որ մենք վերանայենք կոնցեպցիան, Լևոն Տեր-Պետրոսայնն ասում է՝ չէ, մի վերանայեք կոնցեպցիան», - նշեց Ս. Սաֆարյանը՝ անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, որում նա նշել է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կհանգեցնի աղետալի հետևանքների:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բացած ներքաղաքական դիսկուրսը ծայրաստիճան վտանգավոր է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Источник: 1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2872 | 0 | 0
Facebook