Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Barca.am | Խաղացողների գնահատականները

18:58, Понедельник, 11 Февраля, 2013 года
Barca.am | Խաղացողների գնահատականները

Barca.am կայքն այսուհետ ամեն խաղից հետո գնահատականներ կտա Բարսելոնայի խաղացողներին: Վերսկսում ենք նաև խաղին հաջորդող լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:

Ցանկանում ենք նշել, որ կայքի գնահատականները կարող են էականորեն տարբերվել յուրաքանչյուր այցելուի պատկերացրած գնահատականներից: Երբ հերթը հասնում է որևէ բան գնահատելուն, կարծիքները միշտ էլ լինում են բազմազան ու բազմաթիվ:


    

Վիկտոր Վալդես - 6


    

Այս խաղում հաշված անգամներ դիպչեց գնդակին: Չնայած, որ նա դարպասապահ է, այդուհանդերձ այս խաղում նրա հիմնական գործը խաղընկերներին պատասխան փոխանցում կատարելն էր: Ընդամենը 1 հարված եղավ նրա դարպասին, որն էլ ավարտվեց գոլով: Այդ դրվագում անհամաձայնեցված գործեցին պաշտպանները, բայց Վալդեսն էլ կարող էր ավելի լավ իրեն դրսևորել:


    

Խորդի Ալբա - 7, 5


    

Ակտիվ էր, ինչպես միշտ: Այս տղայի ուժերը կարծես անսպառ լինեն: Անհիշելի ժամանակներից նա անընդհատ խաղադաշտ է դուրս գալիս, այն էլ 3 - 4 օրը մեկ: Բայց դա նրան չի խանգարում, որ հիանալի կատարի իր պարտականությունները պաշտպանությունում և օգնի խաղընկերներին հարձակման գծում: Աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, սակայն մրցակցի խփած գնդակում ուներ իր մեղքի բաժինը:


    

Կարլես Պույոլ - 6, 5


    

Չկարողացավ խաղալ մինչև վերջ: Երբ խաղադաշտում էր, հստակ կատարեց իր պարտականությունները: Դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա, բայց, ամենայն հավանականությամբ, նա վնասվածք է ստացել: Տարիքն իրենն ասում է:


    

Ժերարդ Պիկե - 8, 5


    

Այս մրցաշրջանում Պիկեն վերադարձրել է այն մարզավիճակը, որն ուներ 2 տարի առաջ: Ավելին, նա նույնիսկ առաջադիմել է: Պաշտպանությունում շատ գործ չուներ, ինչպես մյուս պաշտպանները, բայց եղած գործն էլ անթերի կատարեց: Իր սովորության համաձայն, խաղավերջում հերթապահում էր մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում և ի վերջո հասավ իր նպատակին` գոլ խփեց:


    

Ադրիանո Կորեյա - 7


    

Խաղաց ընդամենը 45 րոպե, բայց հասցրեց լավ տպավորություն թողնել: Անգործության մատնվելով պաշտպանությունում, հաճախ էր առաջ գնում և բավական լավ էր գործում առջևի գծում: Մի քանի ճեղքումներ կատարեց իր եզրում, բայց գործն արդյունավետ փոխանցմանը չհասավ: Ամենայն հավանականությամբ, նա էլ է վնասվածք ստացել:


    

Ալեքս Սոնգ - 8


    

Սոնգը շատ հազվադեպ է խաղաժամանակ ստանում, բայց երբ խաղում է, լավ է կատարում իր պարտականությունները: Բարսայի հենակետային գոտու վրա այս խաղում ճնշումը մեծ չէր, ինչից օգտվելով նա մի քանի ճեղքումներ կատարեց հենց կենտրոնով: Հաջողությամբ խլում էր գնդակը մրցակիցներից և այդ խլումներից մեկի ժամանակ էլ ստացավ իր շարքային դեղին քարտը:


    

Տիագո Ալկանտարա - 8, 5


    

Չավիի բացակայության պայմաններում, հենց նրա ուսերին էր դրված խաղը կառուցելու ու գնդակը վերահսկելու պարտականությունը, ինչը փայլուն կատարեց, հասցնելով դառնալ 2 գոլային փոխանցման հեղինակ: Հատկանշական է, որ 2 դեպքում էլ հենց նա կարող էր եզրափակել գրոհը, սակայն աշխատեց խաղընկերների համար, ինչը շատ բան է ասում նրա մարդկային հատկանիշների մասին: Ակնհայտ է, որ Նոու Կամպում նոր հանճար է ի հայտ գալիս:


    

Անդրես Ինիեստա - 9 (հանդիպման լավագույն խաղացող)


    

Ինիեստայի խաղը հաճույք է պատճառում: Խաղադաշտում իրեն զգում է, ինչպես իր տանը: Այնքան թեթևությամբ է շրջանցում մրցակիցներին, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք չեն էլ եղել: Կատարեց գոլային փոխանցում, գոլ խփեց և սկսեց իր թիմի 2 - րդ գոլային գրոհը: Ամենալավ բնորոշումն Անդրեսի խաղին տվել է Սուբիսարետան, ասելով. "Մենք տեսանք հրաշագործի նարնջագույն խաղակոշիկներով":


    

Դավիդ Վիլյա - 8, 5


    

Հակառակ անգլիական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, Վիլյան ձմռանը չհեռացավ Բարսայից: Կարող ենք ասել, որ Բարսայի ղեկավարությունը ճիշտ որոշում կայացրեց, քանզի նա խաղից խաղ ավելի է բարելավում իր մարզավիճակը և գրեթե միշտ աչքի է ընկնում: Լավ հանդիպում անցկացրեց ու խփեց թիմի 3 - րդ գնդակը:


    

Լիոնել Մեսսի - 8, 5


    

Մեսսին վերջին հանդիպումներում այնքան էլ լավ չի դրսևորում իրեն: Այո, նա գոլեր է խփում ամեն խաղում, այդ թվում այսօր: Նա նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Բայց չկա այն սրությունը, այն կրակը, որը բնորոշ է Լեոյին: Սակայն այնսպես էլ Մեսսին լավագույններից մեկն է աշխարհում:


    

Ալեքսիս Սանչեզ - 8, 5


    

Այս պահին ողջ բարսելոնիզմը սպասում էր այս մրցաշրջանի մեկնարկից: Ալեքսիսը, ով բավական հաջող անցկացրեց նախորդ մրցաշրջանը և փայլեց մինչմրցաշրջանային հատվածում, վերջապես կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել նաև ընթացիկ խաղարկությունում: Բացեց խաղի հաշիվը և անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպանության ձախ թևը: Երկրպագուներն այսպիսի Ալեքսիս են ուզում:


    

ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱԾՆԵՐԸ


    

Դանիել Ալվես - 7


    

Ալվեսն ընդմիջումից անմիջապես հետո փոխարինեց Ադրիանոյին և 2 - րդ կեսի առաջին 15 - 20 րոպեների ընթացքում աչքի ընկավ միայն խախտումներով ու գնդակի կորուստներով: Բայց աստիճանաբար հարմարվեց խաղի ռիթմին և լավ անցկացրեց խաղի վերջնամասը: Հենց նա սկսեց այն գրոհը, որից հետո Պիկեն ձևակերպեց վերջնահաշիվը:


    

Խավիեր Մասկերանո - 6


    

Փոխարինելով Պույոլին, արգենտինացին այդպես էլ չկարողացավ ամբողջովին մտնել խաղի մեջ: Թերևս, հենց նրա պասիվ խաղն էր պատճառը, որ մրցակիցը ոչնչից կարողացավ գոլ բերել Բարսելոնայի դարպասին:


    

Քրիստիան Տելյո - 7, 5


    

Տելյոն գնալով ավելի հասուն խաղ է ցուցադրում և զգալիորեն բարելավել է իր խաղը: Արդեն որերորդ հանդիպումն է, ինչ չենք տեսնում անիմաստ գնդակի կորուստներ նրա կատարմամբ: Նա այժմ ավելի խելամիտ է գործում: Խաղադաշտ դուրս գալուց հետո էլ 1 պահ ունեցավ, որն էլ օգտագործեց:


    

*Գնահատականները տրվել են 10 բալանոց համակարգով

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10716 | 0 | 0
Facebook