Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ինիեստա. Արտակարգ առավոտ էր ֆուտբոլի համար

18:57, Понедельник, 11 Февраля, 2013 года
Ինիեստա. Արտակարգ առավոտ էր ֆուտբոլի համար

Ինիեստան, ով այսօր դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, ամենաշատը կարևորել է թիմի հաղթանակը:

Անդրես Ինիեստան հոյակապ գոլային փոխանցում կատարեց Ալեքսիսին և հեղինակեց իր թիմի 5 - րդ գնդակը: Ինիեստան հայտարարել է. "Լավ է, որ ես նպաստեցի այս հաղթանակին, բայց ի վերջո ամենալավն այն է, որ թիմը հաղթեց և մենք էլ լավ էինք խաղում": Ինչ վերաբերում է իր ֆանտաստիկ մարզավիճակին, Բարսայի 8 համարը նշել է, որ "եղել են մրցաշրջաններ, որոնցում ես գրեթե բոլոր խաղերին մասնակցել եմ, ես աշխատում եմ մնալ այս մարզավիճակում և առաջադիմել":


    

Չի անհանգստանում բաց թողած գոլերի համար


    

Բարսան խաղաց կեսօրին, սակայն Կամպ Նոուն ընդունեց 85 610 երկրպագուների: Այդ պատճառով Ինիեստան ասել է, որ "սա արտակարգ առավոտ էր ֆուտբոլի համար, մթնոլորտը շատ գրավիչ էր":


    

"Իմ ուրախությունը կախված չէ գոլ խփելուց: Ամենից առաջ, ես երջանիկ եմ, երբ գիտեմ, որ լավ աշխատանք եմ կատարել", - ընդգծել է Անդրեսը, ով կարծում է, որ "բաց թողած գոլերը մեզ չպետք է անհանգստացնեն: Մեր մրցակիցները նույնպես խաղում են, ստեղծում են իրենց հնարավորությունները և կարող են գոլ խփել":


    

Քրիստիան Տելյո


    

"Սա մեծագույն խաղ էր, ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի հանդիպմանն ու ինձ հաջողվեց գոլ խփել":


    

"Ես աշխատում եմ, որպեսզի առաջադիմեմ: Երբ խաղում եմ, փորձում եմ անել առավելագույնը: Ես գոլ խփեցի իմ առաջին իսկ հարվածով, ինչի համար երջանիկ եմ":


    

"Մենք սովոր ենք խաղալ երեկոյան, բայց անձամբ ինձ դուր եկավ կեսօրին խաղալը: Թիմը կախված չէ խաղի անցկացման ժամից: Մեզանից շատերը խաղացել են կեսօրին երիտասարդական թիմերում":


    

Ժերարդ Պիկե


    

"Մենք մեզ հիանալի էինք զգում խաղադաշտում, շատ մարդիկ էին եկել մարզադաշտ և մթնոլորտը ֆանտաստիկ էր":


    

"Վատ չէր լինի, եթե հետագայում էլ խաղայինք այս ժամին":


    

"Մենք ունենք շատ ամբողջական կազմ: Որոշ խաղացողներ, ովքեր սովորաբար խաղաժամանակ քիչ են ստանում, այսօր խաղացին և ապացուցեցին, որ գտնվում են լավ մակարդակի վրա: Դա մեզ հանգստություն է հաղորդում":


    

"Մեր բախտը բերել է, որ կարող ենք վայելել Անդրեսի խաղը, պետք է օգտվենք նրանից, որ նա խաղում է Բարսայում":


    

Աղբյուր` fcbarcelona.com


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4326 | 0 | 0
Facebook