Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Понедельник, 09 Декабря, 2024 года

Статьи

Արդյո՞ք առավելություն է ընտանիքում լինել միակ երեխան

Jemma Gabrielyan
Автор:
Jemma Gabrielyan
20:26, Суббота, 15 Августа, 2015 года
Արդյո՞ք առավելություն է ընտանիքում լինել միակ երեխան
     Աշխարհի շատ երկրներում ծնողների համար դարձել է սովորական երևույթ՝ ունենալ միայն մեկ երեխա: Այս ամենի ակներև պատճառն այն է, որ մարդիկ ամուսնանում են ավելի մեծ տարիքում, քան դա անում էին տարիներ առաջ: Սա շատ կարևոր թեմա է քննարկման համար, քանի որ շատ մարդիկ կարծում են, որ միակ երեխան լինելը ընտանիքում թերություն է կյանքում, մինչդեռ մյուսները կարծում են հակառակը: Այս ակնարկը ներկայացնում է մի քանի փաստարկ և կարծիք, թե արդյո՞ք առավելություն է ընտանիքում լինել միակ երեխան:
     Գլխավոր առավելությունը՝ միակ երեխան լինելու այն է, որ երեխան ստանում է ավելի շատ ուշադրություն և ֆինանսական աջակցություն իր ծնողների կողմից: Նրանք օգնում են երեխային կատարել տնային առաջադրանքները, այսպիսով երեխան դպրոցում հասնում է բարձր արդյունքների: Բացի այդ, քանի որ միակ երեխան ծնողների սիրո եզակի կիզակետն է, նա զարգանում է ավելի համարձակ և դառնում է ինքնուրույն ու չափահաս ավելի վաղ տարիքում: Մյուս առավելությունը միակ երեխան լինելու, այն է, որ նրանք ավելի շատ են իրենց սեփականության տերը: Որպես կանոն, նրանք սովորում են ինչպես զբաղեցնել իրենք իրենց, և դառնում են ավելի անկախ, քան մյուս երեխաները: Բացի այդ, նրանք ավելի շատ են ի վիճակի հաղթահարել միայնակության զգացողությունը:
     Մյուս կողմից, որոշ մարդիկ էլ պնդում են, որ ընտանիքում միակ երեխաները կարոտ են մնում եղբոր կամ քրոջ հետ շփումից, նրանք չունեն հնարավորություն իրենց ուրախություններն ու վշտերը կիսելու քույրերի կամ եղբայրների հետ: Դեռ ավելին, ապացուցված է, որ այն երեխաները, ովքեր ունեն քույր-եղբայր, պակաս եսասեր են և վաղ տարիքից արդեն սովորում են ՙյոլլա գնալ՚ այլ մարդկանց հետ՝ կյանքի կարևոր հմտություն... Այնուամենայնիվ, ճիշտ է, որ եղբայրներն ու քույրերը հաճախ են վիճում, երբ փոքր են, հատկապես, եթե գրեթե հասակակիցներ են: Հետևաբար միակ երեխաները կարող են ունենալ հանգիստ և ավելի խաղաղ մանկություն:
     Այս ամենը վկայում է, որ չկա ճնշող փաստարկ հօգուտ ընտանիքում միակ երեխան լինելու: Ընդհանուր առմամբ, դա կյանքում մեծ առավելություն չէ, եթե անգամ կան որոշ փաստեր, որ միակ երեխաները ավելի ակադեմիական են:
     Սակայն իմ կարծիքով, իսկապես որևէ նշանակություն չունի արդյոք դու միակ երեխա՞ն ես, թե մեծացել ես քույր-եղբայրների հետ: Գլխավորն, անշուշտ, այն է, որ երեխան ունենա սեր և աջակցություն ծնողների կողմից:
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4590 | 0 | 0
Facebook