Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

ՙՀայկ և Բել՚ Սեբեոս (Պատմություն)

Jemma Gabrielyan
Автор:
Jemma Gabrielyan
14:15, Воскресенье, 16 Августа, 2015 года
ՙՀայկ և Բել՚ Սեբեոս (Պատմություն)
     Բայց ես նախ և առաջ սկսեմ պատմել սրսափազդու արքայի և արի մարդու մասին վեպը. նախ նախնիների պատմությունները, որտեղից եղավ ողջ երկրի լրիվ բնակեցման սկիզբը և ապա նրանց կցել հսկայազունների զրուցախառն վեպերն ու ունայն առասպելները անմիտ զորությունների, որոնց, մեծ աշտարակ կառուցելու պատճառով ՙհողմը՚ առհավետ ցրեց մեծ անապատով մեկ, ուր անդադար տարբեր բարբառների անլուր կացության մեջ Տիտանը սուր վերցրեց ընկերոջ դեմ և առաջինը թագավորեց երկրի վրա:
     Տիտանյան Բելը մարդկային ամենայն ազգերից իրեն բարձր էր կարծում. չէր ճանաչում իր էությունը, այլ մարդկային բոլոր ազգերին իրեն ծառայության էր կանչում: Ապա այն ժամանակ Աբեթածին Հայկը չկամեցավ նրան աստված կոչել: Այնտեղ Բելը մարտի գնաց Հայկի վրա, իսկ արի Հայկը աղեղով հալածեց նրան:
     Իսկ երկիրը, ինչպես նրան արժանի էր, անվանակոչվեց ՀԱՅՔ, ուր բնակվում են հայազգիներով:
     Հայկը գնաց գրավեց Արարադ երկիրը ու բնակություն հաստատեց այնտեղ իր ազգով մինչև այժմ:
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5899 | 0 | 0
Facebook