Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ինչու ամուսնանալուց հետո տղամարդիկ զգալիորեն գիրանում են

Vahan Grigoryan
Автор:
Vahan Grigoryan
18:27, Вторник, 21 Июля, 2015 года
Ինչու ամուսնանալուց հետո տղամարդիկ զգալիորեն գիրանում են

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պնդում են, որ հայրությունը բացասաբար է ազդում տղամարդու ֆիզիկական կազմվածքի վրա՝ ավելացնելով քաշը։ Գիտնականների այդ կարծիքին կարելի է ծանոթանալ The American Journal of Men’s Health ամսագրում։

Գիտնականները 20 տարում հետևել են 10.253 տղամարդու՝ վերլուծելով նրանց քաշային փոփոխությունները։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկու տասնամյակի ընթացքում երեխա չունեցող տղամարդիկ միջին հաշվով նիհարել են 0.6 կիլոգրամով։ Իսկ նրանք, ովքեր դարձել են հայր և ապրել ընտանիքի հետ համատեղ, առաջին երեխայի ծննդից հետո գիրացել են 2 կիլոգրամով։

Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ երեխաների հայտնվելով՝ ամբողջովին փոխվում է ծնողների կյանքը. նրանք սպորտով զբաղվելու կամ ճիշտ սնվելու ավելի քիչ ժամանակ են ունենում։ Բացի այդ, հայրերը բավական հաճախ են սնվում իրենց երեխաների թողած սննդի մնացորդներով։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4870 | 0 | 0
Facebook