Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ինչ են Բաքվում խաղացել Պուտինը, Ալիևն ու Էրդողանը. Kommersant

Vahan Grigoryan
Автор:
Vahan Grigoryan
17:42, Воскресенье, 21 Июня, 2015 года
Ինչ են Բաքվում խաղացել Պուտինը, Ալիևն ու Էրդողանը. Kommersant

Ուրբաթ օրը Բաքվում բացվել են Առաջին Եվրոպական խաղերը: Kommersant-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը գրում է այն մասին, թե ադրբեջանցիներն ինչու են բեյջերը կրում ոչ թե պարանոցին, այլ թևատակերին, ինչու Լեդի Գագան երգեց հենց այդպես, ոչ թե այլ կերպ, ինչի մասին լռեցին Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նաև այն մասին, թե ով կզբաղեցնի առաջին տեղն այդ խաղերում:

Լրագրողը, մասնավորապես, նշում է, որ ադրբեջանցիները երկար տարիներ մարզական մեծ մրցաշար էին ցանկանում և ստացան այն: Պարզվեց՝ խաղերին պատրաստ են նաև հասարակ ադրբեջանցիները: Թվում է՝ Բաքվի յուրաքանչյուր բնակիչ կամ կազմակերպիչ, կամ գոնե կամավոր բեյջ ունի: Նրանք այն կրում են ոչ թե պարանոցին, այլ թևատակերին՝ ուսով գցելով: «Բեյջը դժվար է այդքան խորը դնել և ավելի դժվար է հանել այնտեղից, բայց նրանք կարողանում են: Ես մի քանի մարդու հարցրել եմ՝ ինչո՞ւ այդպես, զրուցակիցս անկեղծորեն զարմացավ. «Բա ինչպե՞ս»: «Ախր, պարանոցին կախելն ավելի հարմար է, - շարունակեցի ես»: «Ինչո՞ւ է ավելի հարմար», - պատասխանեց իմ զրուցակիցը» », - հիշում է լրագրողը:

Հաջորդ առավոտյան հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կոլեսնիկովը նշում է, որ Էրդողանը շուտ է եկել ու սպասել է Պուտինին: Ավելի ուշ բանակցությունների համար սենյակ է մտել նաև Ռուսաստանի նախագահը:

Լրագրողը նշում է, որ երկու նախագահները միմյանց ողջունելուց հետո մի քանի րոպե լուռ նստել են:

«Եվ Թուրքիայի նախագահի նյարդերը, այնուամենայնիվ, տեղի տվեցին: Նա հասկացավ, որ լրագրողները չեն գնում (և, ըստ երևույթին, չեն գնա), և հանկարծ ասաց, որ Խաղերի բացման միջոցառումն իրեն դուր է եկել, բայց ԵՄ ոչ մի ղեկավար չի եղել», - հիշեցնում է հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը «ևս շատ տարօրինակ արձագանքեց» . «Ոչինչ: Փոխարենը՝ Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացրեց ամբողջ Եվրոպան»:

«Դա կոպիտ ստացվեց. ախր, պարզ է, որ երկրի նախագահը, որն այդքան տարի ԵՄ անդամակցության թեկնածու է, ցավագին է վերաբերվում այդ թեմային», - ասվում է հոդվածում:

«Մենք գործընթացի մեջ ենք», - հիշում է լրագրողը Էրդողանի արձագանքը Պուտինի խոսքերին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4799 | 0 | 0
Facebook