Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Կոմիտաս 5-ի բնակիչները Տարոն Մարգարյանից պահանջում են բացատրություն

Vahan Grigoryan
Автор:
Vahan Grigoryan
14:49, Пятница, 12 Июня, 2015 года
Կոմիտաս 5-ի բնակիչները Տարոն Մարգարյանից պահանջում են բացատրություն

Կոմիտաս 5ա հասցեի բնակիչները այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր բողոքի ակցիա են անցկացնելու՝ Տարոն Մարգարյանի կողմից իրենց շահերի հերթական ոտնահարման դեմ: Այդ մասին տեղեկանում ենք մեր խմբագրությանը հասցեագրված բաց նամակից:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Պարոն Տարոն Մարգարյանը, իր սանիկ, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Բարսեղյանը հերթական անգամ խաբել են մեզ:

Նախ՝ մեր երկարամյա պայքարից հետո, Տարոն Մարգարյանը խոստացավ մեզ, որ առանց մեր համաձայնության մեր շենքի դիմաց նոր շենք կառուցելու թույլտվություն չի տա: Ապա, այնուամենայնիվ տվեց այդ թույլտվությունը՝ իր սանիկի՝ թաղապետ Հրայր Անտոնյանի շուրթերով խոստանալով, որ նոր կառուցվելիք շենքը կողքի շենքերից ընդամենը 1 հարկ է ավել լինելու, այսինքն՝ 6 հարկ: Սակայն շինթույլտվությունը տրվեց 24 մետրի համար: Ու անգամ այդ չափը գերազանցելով կառուցապատողը շենքի հարկայնությունը հասցրեց 7-ի:

Սույն թվականի մարտ ամսին լուրեր տարածվեցին, որ կառուցապատողը պատրաստվում է ինչ-ինչ ճանապարհներով գերազանցել անգամ այդ 7 հարկը: Սակայն քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ նման թույլտվություն կառուցապատողին չեն տվել:

Սակայն մայիսի կեսերից կառուցապատողը իսկապես սկսեց նոր հարկ կառուցելու աշխատանքները: Այժմ էլ Երևանի քաղաքապետարանն ասում է, որ մայիսի 6-ին կառուցապատողին տրվել է նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայն որի՝ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի հիմնական ծավալի առավելագույն նիշը նախատեսվել է մինչև 28 մ՝ նախագծի զրոյական նիշից:

Մենք պահանջելու ենք Տարոն Մարգարյանից ընդունել մեզ և բացատրություններ տալ, թե որքան կարելի է մեզ խաբել և սպասարկել սեփական ինչ-ինչ շահերը՝ Երևանի քաղաքացիների շահերի հաշվին»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4652 | 0 | 0
Facebook