Ասում են`պատմությունն ունի կրկնվելու հատկություն:
Փորձեմ նմանություններ գտնել Վանի (հինարևելյան տիպի բացարձակ միապետություն) և Հայաստանի Հանրապետության միջև:Առանց փորձելու էլ գտա:ՄԻ' Ա' ՊԵ' ՏՈ'Ւ ԹՅՈ'ՒՆ:Սա նմանությունը:Իսկ տարբերությո՞ւնը:Որքանով ինձ պատմությունից հայտնի է, այն ժամանակ մարդիկ սիրում էին իրենց առաջնորդին:Սա էլ տարբերությունը:
Լավ...Վանը թողնենք, հասնենք Արտաշեսյաններ:Արտաշեսը եկավ, Արտաշեսը կռվեց, Արտաշեսը սպանեց, Արտաշեսը հաղթեց:Ամենակարևորը`Արտաշեսը սիրվեց:Հիմնվեց նոր դինաստյա (դինաստյայի կարգը հիմա էլ է գործում):Եթե անդրադառնանք Արտաշեսին և նրա հաջորդներին, ապա լավ էր, որ Արտաշեսը եկավ:Եթե չգար`Տիգրան չէինք ունենա:Բայց հիշենք, որ Արտաշեսը մենակ չեկավ:Մենակ չէր կարող:Լավ, շատ չխորանանք պատմության մեջ:Փնտրենք մերօրյա Արտաշեսին:Մի՞թե կա, գոյություն ունի:Չեմ կարծում:Լավ իբր կա:
Դիմում եմ մերօրյա «Արտաշեսներին»:Ուժեղ եղեք և սիրվեք:Արտաշեսը իր փառքին հասավ բարի գործեր անելով:Եվ որպես ԲԱՐԻ մնաց մեր հիշողության մեջ:
Վա՞տ կլինի մի G 500 պակաս ունենաք, բայց հետագա սերունդները ձեզ հիշեն «բարեպաշտ» պատվանունով:Չնայած ինչո՞ւ պակաս ունենալ G 500-ը, եթե ունենալու դեպքում էլ էդպիսին կհիշվեք:Պատմությունն էլ է ձերը:Արդեն կասկածում եմ Արտաշեսը իրո՞ք բարեպաշտ էր, թե այն ժամանակվա պատմությունն էլ իրենն էր...