1.Հայաստանից հեռանալու դեպքում մի տևական ժամանակ դուք չեք կարողանա գնահատել այն նյութական հարստությունը, որը ձեռք եք բերել: Օրինակ` այն ավտոմեքենան, որը այստեղ իր շքեղությամբ ձեզ կուրախացներ, այնտեղ դուք չեք նկատի դրա շքեղությունը:
2.Չպետք է մոռանալ, որ հայրենքից դուրս փողը ծառերի վրա չի աճում: Դուք այնտեղ ստիված եք լինելու ավելի քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանաք քիչ թե շատ բարեկեցիկ ապրել:
3.Նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրում, որտեղ բնակիչները ձեզ որպես օտարի չեն վերաբերվի, դուք Ձեզ օտար կզգաք:
4.Չպետք է մոռանալ, որ եթե այնտեղ մեկ օրում կաշխատեք հարյուր դոլար, այն մեկ օրում էլ կծախսեք:
5.Եթե դուք ցանկանում եք, որ ձեր սերունդները հայ մնան, ապա Հայաստանից ընդմիշտ հեռանալով այդ ցանկությունը կմնա ուղղակի ցանկություն:
6.Ուրիշ երկրում ապրելը հեշտ բան չէ: Չնայած` շատերն են մտածում, թե Հայաստանից դուրս ամեն ինչ տրվում է հեշտությամբ: Եթե նույնիսկ այդպես է, ապա նախընտրելի է դժվար ճանապարհով հասնել երջանկության.այդ երջանկությունը ավելի մեծ է լինում:
7.Հային վայել չէ մտնել այն եկեղեցին, որը «օրհնում է» միասեռականների ամուսնությունը: Շուտով գրեթե բոլոր «խոպանի համար նախատեսված» երկրներում բոլոր եկեղեցիները կլինեն այդպիսին:
8.Եթե Հայաստանում հայ չմնա, ապա հնարավոր չի լինի պատժել դրա մեղավորներին: Մեղավորներին պատժողը ժողովուրդն է, մեղավորները վախենում են միայն ժողովրդից:
9.Եթե գնանք, ո՞վ է բարձրանալու Ծիծեռնակաբերդ, ո՞վ է հիշելու, ծաղիկ դնելու անմեղ զոհերի հիշատակին: Ո՞վ է բարձրանալու Եռաբլուր: Եռաբլրի զոհերի հոգիները մեզ չեն ների.նրանք մեռել են մեզ համար:
10.Համաձայնեք, որ բացի ծանր, գաղջ մթնոլորտից, կան նաև պահեր, զգացմունքներ, որոնք կարելի է զգալ միայն հայրենիքում: Մեր ներաշխարհը այնքան մեծ է, որ գնալու դեպքում կվարակվենք կարոտախտով:
Հարգելինե'րս, բարակ ցախերը հատիկ հատիկ յուրաքանչյուրը կարող է ջարդել, բայց եթե դրանք միանան և խուրձ դառնան, այն հնարավոր չի լինի ջարդել: Թույլ մի տվեք մեր խուձը բացեն, որ չկարողանան մնացածին հատիկ-հատիկ ջարդել: