Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Մեր տան Աստվածն է մայրս…

10:16, Понедельник, 04 Мая, 2015 года
Մեր տան Աստվածն է մայրս…
    
    

2015թ. ապրիլի 28-ին Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի խորագիրն էր «Մեր տան Աստվածն է մայրս»: Միջոցառումը ներկայացնում էին 6-րդ դասարանի աշակերտները, իսկ կազմակերպողը դասղեկ Ս. Հարոյանն էր: Միջոցառումը ներառում էր հայ գրականության կառկառուն դեմքերից մեկի` Հ.Շիրազի «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն: Աշակերտները միջոցառման ժամանակ ներկայացրեցին ասույթներ, բանաստեղծություններ, երգեր, որոնց միջոցով մեկնաբանեցին, թե ինչպես է Շիրազը վեհացրել մայրական թեման: Նա մորը գնահատել է ինչպես Աստծո և պատգամել «Թե մայրը կա, էլ ի՞նչ Աստված»: Աշակերտներն իրենց խոսքերում նշեցին, որ մայրն օջախի սյունն է, առաստաղը, տերն ու ծառան, ապացուցեցին, որ մարդկային ամենամեծ հրաշալիքը մայրն է:

Աշակերտները միջոցառումն ավարտեցին հետևյալ խորհրդանշական մեկնաբանությամբ` մայրասիրությունը միահյուսվում է հայրենասիրությանը, կազմելով սուրբ երրորդություն` մայր-մայր հայրենիք- մայրենի լեզու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4978 | 0 | 0
Facebook