Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Թռիչքիս ձիրքն է հայոց եղեռնը

Սոլակի միջնակարգ դպրոց
Пресс-секретарь:
Սոլակի միջնակարգ դպրոց
11:35, Суббота, 25 Апреля, 2015 года
Թռիչքիս ձիրքն է հայոց եղեռնը

Ապրիլի 23-ին Սոլակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Թռիչքիս ձիրքն է հայոց եղեռնը» խորագրով միջոցառում: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից ՝ Եղեռնին նվիրված և վերածնված հայրենիք: Աշակերտները ապացուցեցին, որ 100 տարվա վերքերը գուցե սպիացել են, բայց չի սպիացել հայ ժողովրդի վրեժը, իրենց պար – աղոթքով մեր հոգու բողոքն ուղղեցին աշխարհին:

Միջոցառումն ավարտվեց հավատի, հույսի, լավի սպասումով.

Վկա մեր կեսը՝ մորթված Դեր Զորում,

Վկա մեր կեսը, որ ես եմ, դու և նա,

Մենք կմիանանք, մենք կամբողջանանք,

Կգտնենք մի օր լրիվ դառնալու

Հնարն անհնար:

Միջոցառումից հետո կազմակերպվեց սգո երթ դեպի գյուղի եկեղեցի, ուր տեղի ունեցան ծառատունկ, ժամերգություն և մոմավառություն: Աշակերտները անմոռուկներով բացիկներ բաժանեցին համայնքի յուրաքանչյուր ընտանիքի: Իսկ 1915 հնչեցին 100 զանգեր՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4405 | 0 | 0
Facebook