Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Բանակը մեր տունն է, մեր ամրոցը

12:10, Пятница, 30 Января, 2015 года
Բանակը մեր տունն է, մեր ամրոցը

[vid:0][vid:0][vid:0][vid:0][vid:0][vid:0]Ժայռերի ծերպերում ծվարած մի բուռ ժողոովուրդը, որ իր հազարամյա պատմության ընթացքում ստիպված է եղել անդադար ապացուցել իր գոյության իրավունքը, պետք է ունենա կանոնավոր, զորեղ բանակ:

1988թ. փետրվարից, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր արնախում հարևանների անզգամ աչքերում փայլատակեց Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տիրելու վայրի ցանկությունը, այլևս հրամայական դարձավ ազգային բանակ ունենալու անհրաժեշտությունը: Այժմ այդ բանակը, որին մանկան պես փայփայեց, փորձությունների ու պատերազմի միջով անցկացրեց մեր ժողովուրդը, քսաներեք տարեկան է . կայացած ու զորավոր մի ուժ, որը մեր խաղաղության, կյանքի ու արարման երաշխավորն է: Նրա ծննդյան օրը հանդիսավորությամբ նշվում է ամենուր: Այդ տոնի առթիվ 2015թ. հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցի բակում ևս անցկացվեց զինվորական քայլերթ՝ դպրոցի զինղեկ Վ.Մազուլյանի գլխավորությամբ: Այնուհետև դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում: Բացման խոսքում փոխտնօրեն Մանուշ Տոնեյանը խոսեց բանակի կազմավորման, ժողովրդի կյանքում նրա դերի ու կարևորության մասին:

Միջոցառումն սկսվեց մոր ՝ որդուն բանակ ճանապարհելու տեսարանով, ուր մայրը հորդորում էր որդուն լինել անձնվեր, ընկերասեր ու խիզախ զինվոր: Այնուհետև «նորակոչիկն» ընկերների հետ քայլերգի ուղեկցությամբ բարձրացավ բեմ: Նրանք հանդիսավորությամբ կարդացին ՀՀ Զինված Ուժերում զինծառայողի երդումը: Հետո պարեցին, տղաներին բարի ծառայություն մաղթեցին և նրանց զենքեր հանձնեցին աղջիկները: Հաջորդ տեսարանը զինվորների կենցաղն էր բանակում . տղաները բեմականացմամբ ներկայացրին զիվորական կյանքն ու զինծառայողների կարոտը: Հետևեց «թշնամու» անսպասելի պաշարումն ու ճակատամարտը նրա դեմ: «Զինվորներից» ամեն մեկն աշխատում էր ինքը նետվել մարտի ու պաշտպանել ընկերներին: «Ճակատամարտը» պսակվեց հաղթանակով և միջոցառումն ավարտվեց մասնակիցների խրոխտ երգով ու պարով: Միջոցառումն ավարտվեց, իսկ ներկաների ու մասնակիցների սրտում առավել ամրապնդվեց հավատն ու վստահությունը Հայոց բանակի նկատմամբ, այդ էին վկայում ոգևորությունն ու հոտնկայս ծափահարությունները: Հուզումնալից հպարտության զգացողություն էր դա, որ կոչվում է հայրենասիրություն:

Աշակերտները հաջորդ օրը (հունվարի 29) նույն սիրով ու ոգևորությամբ մասնակցեցին դպրոցում կազմակերպված սպորտային մրցույթներին՝ տարբեր մարզաձևերում: Անցկացվեց նաև մինի

ֆուտբոլային մրցույթ բարձր դասարանցիների միջև: Հաղթեցին 10-րդ դասարանի աշակերտները:

Հայրենասիրությունը չպետք է լինի լոկ հասուն մարդու վերաբերմունք առ հայրենիք, այլ պետք է լինի սնունդ ամեն հայ մանկան համար, աշխարհի որ անկյունում էլ նա ծնվի: Պիտի մայրական կաթի հետ անցնի արյան մեջ ու հոգու հետ անգամ դուրս չգա, որ շարունակենք գոյատևել ու արարել ՝ չսոսկալով ոչ ՛ բաց ու արնախում հայացքներից, ոչ՛ մեր ազգը կուլ տալու պատրաստ անհագ երախներից:


    
    

Կազմակերպիչ՝ Լուսինե Քալաշյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5905 | 0 | 0
Facebook