Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Հրազդանի զոհված ազատամարտիկների գերեզմանատունը վերածվում է պանթեոնի

13:40, Среда, 16 Января, 2013 года
Հրազդանի զոհված ազատամարտիկների գերեզմանատունը վերածվում է պանթեոնի

Արցախյան ազատամարտի տարիներին հրազդանցի շատ ազատամարտիկներ զոհվեցին, որոնց աճյուններն այսօր ամփոփված են Հրազդանի Կոճոռ թաղամասի գերեզմանատանը:Սակայն մեր հերոսների գերեզմանատունը ընդհանուրից առանձնացնելու և բարեկարգելու նպատակով Հրազդանի բնակիչ Սահակ Կարապետյանը, ում եղբայրը` Վազրիկ Կարապետյանը, ևս զոհվել է Արցախյան մարտերի ժամանակ, իր միջոցներով նախաձեռնել է գերեզմանատունը պանթեոնի վերածելու գործը:Ծրագիրը շուրջ 20 տարի ընդգրկված է եղել Հրազդանի քաղաքապետարանի աշխատանքային պլանում, սակայն նյութական միջոցների սղության պատճառով չի իրագործվել:Սահակ Կարապետյանը պատմեց, որ քաղաքապետարանը, այնուամենայնիվ, աջակցություն ցուցաբերել է`համապատասխան տեխնիկայի տրամադրմամբ, քաղաքապետարանի ճարտարապետն էլ կատարել է տարածքի չափագրումը:Աշխատանքների արդյունքում պարսպապատվել է պանթեոնի 80 տոկոսը:Աշխատանքները նախատեսված է ավարտել գարնանը: Սահակ Կարապետյանն ուրախ է, որ կարողացել է իրականացնել մտադրությունը. <Առաջիկայում նախատեսում եմ նաև եկեղեցի կառուցել այս տարածքում, որպեսզի զոհված ազատամարտիկների հարազատները մոմ վառեն իրենց զավակների հոգիների համար>, - ամփոփեց բարերարը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4854 | 0 | 0
Facebook