Երկրորդ անգամ եմ մտքերս շարադրում հոդվածի տեսքով:Առաջին հոդվածս նվիրված էր մեր պատմության հաղթական էջերին:Ամեն կերպ փորձում էի ներսումս կուտակված զայրույթը մեղմացնել:Զայրույթ, որը կուտակվել էր հարևան քոչվորների դեմ:Մտածում էի, որ երկրորդ հոդվծս նույնպես նվիրված կլինի հայրենասիրությանը:Դե, քանզի ես պատրաստվում եմ հ. լեզվի և հայ գրականության միասնական քննությանը, ապա իմ առաջին նախադասությունը այսպիսինն է. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու:Մենք քերովբեներ չենք»:
Դե...կասե՞ք` քանի հայրենասեր կշարունակի կարդալ նման սկիզբ ունեցող հոդվածը:Քա ՞նիսը կհասկանան նախադասության բովանդակությունը: Մի՞թե անհասկանալի, բարդ, հազվադեպ գործածվող բառերի օգտագործումը խելացիության նշան է:Ես այդպես չեմ կարծում:
Գիտ ե՞ք, ես չեմ գրում այս հոդվածը, որովհետեվ վախենում եմ շտեմարանում տեղ գտած հարցերի բարդությունից:Ասեմ ավելին: Հարցերը ոչ թե բարդ են, այլ զավեշտալի:Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել հայտնել շտեմարանը կազմողներին:Ձեր շնորհիվ շտեմարանով աշխատելը դարձել է զվարճալի:Ձեր շնորհիվ սկսել եմ ուշադրություն դարձնել, օրինակ, Ե. Չարենցի «Տաղ անձնական»-ի ոչ թե բովանդակությանը (բովանդակությունն ինչի՞ս է պետք), այլ տողերի քանակին:
Դուրս է գալիս, որ ձեր գործը ամենևին էլ մեզ կրթելը չէ, ձեր գործը մեզ բթացնելն է, և դուք հիանալի եք տիրապետում ձեր գործին:Ներեցեք, բայց ինձ թվում է, որ ձեզ կրթողների առաքելուրյունն էլ է նունը եղել, և նրանք ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԵՆ ԵՂԵԼ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՄ: