Հարավկորեացի ռեփեր Psy-ի Gangnam Style երգի տեսահոլովակը YouTube-ում ունի ավելի քան 1.1 միլիարդ դիտում և Գինեսի ռեկորդների գրքում դարձավ որպես ամենաշատ «լայքեր» ստացած տեսահոլովակ: Տեսահոլովակը հունվարի 4-ի դրությամբ` հավաքել է ավելի քան 6.5 միլիոն դիտում:
Եվ ահա TMZ կայքը տեղեկացնում է, որ Psy-ն ռեկորդակիր հաջողությունից հետո 1.25 միլիոն դոլար արժողությամբ բնակարան է գնել Լոս Անջելեսում: Ի դեպ երաժիշտն ամբողջ գումարը վճարել է կանխիկ:
Psy-ի բնակարանն ունի ավելի քան 250 քմ մակերես: Անշարժ գույքը տեղակայված է էլիտար Blair House 29 հարկանի տանը` Բևերլի Հիլզի մոտակայքում:
TMZ-ը տեղեկացնում է, որ ռեփերը գործարքը կնքելու է եկել թիկնապահներով և ցանկացել է, որ այն գաղտնի մնա: