Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Ադելը յոթերորդ երկնքում է. նա փոքրիկի է սպասում

22:45, Понедельник, 31 Марта, 2014 года

Ահա, թե ինչ հաջողություններ ունեցավ Ադելը ընդամենը մեկ տարում: Համարձակ և տաղանդավոր այս երգչուհին իր հղիության մասին լուրը հայտարարեց այնքա՜ն էմոցիոնալ և նվիրումով...Համաձայնեք՝ նա իրոք երջանիկ աստղի տակ է ծնվել:

«Ես ուրախ եմ ձեզ հայտնել, որ ես ու Սայմոնը մեր առաջնեկին ենք սպասում: Կցանկանայի` իմանայիք այս նորության մասին: Մենք հիմա երջանկությունից յոթերորդ երկնքում ենք, բայց, խնդրում եմ, հարգեք մեր անձնական կյանքը», -լրատվամիջոցներին հայտնել է երգչուհին:
     Ադելը նաև նշել է, որ ժամանակավորապես կհեռանա բեմից, որպեսզի զբաղվի անձնական կյանքով:

Երգչուհու երկրպագուներն ուրախացել են այս նորությունից, նրանցից ոմանք արդեն գրում են, որ նա շատ լավ մայր կլինի և հույս ունեն, որ հնարավորինս շուտ նոր կատարումներով երգչուհին կվերադառնա բեմ:
     Անկեղծության և հույզերի մարմնացում այս կինն իսկապես հաջողակ է, նախկինում ունեցած անհաջողություններից հետո կարճ ժամանակում կարողացավ երաժշտության միջոցով հաղթահարել հիասթափությունները:

Եվ ահա առատ վարձատրություն...

Հիշեցնենք, որ այս տարի երգչուհին 12 մրցանակ էր ստացել Billboard Music Award-ում և 8 մրցանակ «Գրեմմիում»:

Հ. Գ. Ադելն ու ընկերը հանդիպում են անցյալ տարվա ամառվանից: Նրանք շատ երջանիկ են...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3790 | 0 | 0
Facebook