Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Սկզբում Մամայի մասին երգել չէի ուզում-Էլեն Քալանթարյան

LILIT
Автор:
LILIT
01:06, Четверг, 14 Августа, 2014 года
     Օրերս հարցազրույց ունեցա 10 ամյա երգչուհի Էլենի հետ, ով արդեն հաստատուն քայլերով փորձում է մտնել հայկական շոու բիզնես: Էլենը անմիջական ու ժպտերես բալիկ է ու ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Անգամ ասաց, որ հաջախ է հոգնում լարված պարապմունքներից ու ուզում է խախալ դրսում` իր հասակակիցների նման: Նա 5 տարեկանից երգում է ու հաճախում Էջմիածնի Զանգակ մանկական երգի ստուդիա: Էլենը սկզբից անկեղծացավ ու ասաց, որ մոտավորապես 2 տարի երգել է ուղղակի երգելու համար, և 3 տարի է, ինչ խորացված պարապում է:
     Փոքրի երգչուհին այս տարի ապրիլին Մոսկվայում մասնակցել է Նոր ալիք հեղինակավոր մրցույթին, ուր հայաստանյան երգիչ երգչուհիների շարքում երկրորդ հորիզոնականում է եղել: Նրա խոսքերով մոսկովյան ժյուրին անտարբեր չի մնացել` լսելով իր ձայնային տվյալները: Դա էլ ոգևորել է փոքրիկին ավելի հստակ քայլերով առաջ գնալ:
     Այս տարի Էլենը ցանկանում է մասնակցել Մանկական եվրատեսիլին և հայտ է ուղարկել Հանրային հեռուստաընկերություն: Նրա երգը կոչվում է «Մամա»: Այն հարցին, թե ինչը ստիպեց նրան կատարել երգ մայրիկի մասին, Էլենը իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց.
     -Սկզբում Մամայի մասին երգել չէի ուզում...
     Պատասխանն իսկապես զարմացրեց ինձ: Երբ հարցրեցի չուզենալու պատճառը, նա ասաց.
     _Աշխարհում շատ բալիկներ կան, որ մամա չունեն, վախենում էի տխրեցնել, բայց հետո հասկացա, որ երկրի վրա ամենասուրբ Էակները մեր մայրերն են ու պետք է երգել նրանց մասին միշտ:
     10 ամյա փոքրիկի պատասխանը ստիպեց խորհել շատ բաների մասին....
     Հաջողություն ենք մաղթում նրան ու մաղթում հաղթանակներ ողջ կյանքում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
2344 | 0 | 0
Facebook