Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Գիշեր

Hayko Ghazaryan
Автор:
Hayko Ghazaryan
21:37, Среда, 02 Июля, 2014 года
     Գիշեր..., մարդիկ տարբեր կերպ են օգտագործում գիշերը: Որոշ մարդիկ՝ քնելու, որոշները մտածելու, ուրիշներն էլ...: Ես որոշեցի քայլել և մտածել, լսելով իմ անունը շրջվեցի ու հասկացա որ կա մեկը որն այս գիշերն նույնպես որոշել է իմ պես օգտագործել:
    
-Գիտես կարծես զգում էի որ քեզ եմ տեսնելու
-Հա՞, ինչի՞ց
-Գիտեմ որ սիրում ես գիշերվա խորհրդավորությունը
-Սիրում եմ երազել, իսկ քամին միշտ նոր մտքեր է բերում
-Երազե՞լ, իսկ մեր մասին երազում ես, քո երազած ապագայում կա՞մ ես
-Սիրում եմ ինձ հարազատ քո աչքերը
-Հայկ
-Ի՞նչ
-Հարցս...
-Երբ մարդը հետք է թողնում անցյալում, երբեք չի մոռացվի ապագայում
-Երբ չես կարողանում ուղիղ պատասխան տալ, պիտի փիլիսոփայես: Ատում եմ քո մտածելակերպը
-Հետաքրքիր զուգադիպություն՝ ես էլ
-Չես կարողանում պայքարել նրա համար ինչ կարող է քոնը լինել: Վախկոտ ես դու:
-Ես...
-Սպասի՛ր գիտեմ հիմա ինչ որ կիսախելացի բան կասես ու ներսումդ քեզ հաղթող կզգաս
-Ես չեմ մրցում քեզ հետ դու ուղղակի չգիտես ինչքան եմ սիրում քեզ
-Իսկ դու ասա
-Իսկ դու փորձիր հասկանալ լռությունը, հիմարություն է մտածել որ լռության մեջ ոչինչ չկա երբեմն լռությունն այնքան լիքն է լինում...:
Առավոտ...մարդիկ տարբեր կերպ են օգտագործում առավոտը: Որոշ մարդիկ շտապում են ինչ որ տեղ, որոշները հասկանալով որ ոչինչ չունեն անելու համառորեն չեն բաժանվում անկողնուց, իսկ ես...դե իսկ ես ավարտում եմ...:
Источник: hayk666.blogspot.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2769 | 0 | 0
Facebook