Идет загрузка...
Сегодня:  Среда, 03 Июля, 2024 года

Статьи

Լրագրողներն ազատվել են գերությունից

17:34, Суббота, 19 Апреля, 2014 года
     Սիրիայում ֆրանսիացի չորս լրագրողներ այսօր ազատվել են գերությունից, հաղորդում է Agence France-Presse: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ մեծ ուրախություն և թեթևություն է ապրել` լսելով այդ լուրը: Օլանդը ասել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները գտնվում են առողջ վիճակում, չնայած գերության ծանր պայմաններին, և այժմ հայրենիք վերադառնալու ճանապարհին են:
     Թղթակից Նիկոլյա Էնենը և ֆոտոլրագրող Պիեր Տորեսը առևանգվել էին Սիրիայում 2013թ- հունիսին: Առևանգման պահին` հունիսի 22-ին, Էնենը ռեպորտաժ էր պատրաստում Le Point պարբերականի և Arte հեռուստաալիքի համար, իսկ ֆոտոլրագրող Տորեսը պետք է լուսաբաներ Ռակա քաղաքի տեղական ընտրությունները:
     Մյուս երկու ֆրանսիացի լրագրողները Europe 1 ռադիկայանի աշխատակիցներ Դիդիե Ֆրանսուան և Էդուար Էլիան, առևանգվել են 2013թ-ի հունիսի 6-ին
Источник: Ինետ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3296 | 0 | 0
Facebook