Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 01 Июля, 2024 года

Статьи

Ամերիկացի վարձկանների կողմից պաշտոնազրկված, ապա մեկ տարի անց սպանված նախագահը

10:05, Суббота, 29 Июня, 2024 года
Ամերիկացի վարձկանների կողմից պաշտոնազրկված, ապա մեկ տարի անց սպանված նախագահը

54 տարի ապրած նիկարագուացի քաղաքական գործիչ Խոսե Մարիա Էստրադա Ռեյեսը երկու անգամ կարճ ժամանակով զբաղեցրել է Նիկարագուայի նախագահի պաշտոնը։

1829 թվականին, երբ ընդամենը 27 տարեկան է եղել, դարձել է Նիկարագուայի Օրենսդիր ժողովի նախագահ։ 1851 թվականին ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել. երկրի ղեկավարը՝ Գերագույն դիրեկտոր Խոսե Լաուրանո Պինեդան, տապալվել է: Զինվորականության իշխանությունը մերժած Խոսե Ֆրանցիսկո դե Մոնտենեգրոն Նիկարագուայի Գրանադա քաղաքում ինքն իրեն հռչակել է Գերագույն տնօրենի պաշտոնակատար և Էստրադային պաշտոն է առաջարկել իր կառավարությունում, բայց մինչև պաշտոնակալումը մահացել է։

1853 թվականին պահպանողականների ստեղծած Լեգիտիմիստական կուսակցության թեկնածու Ֆրուտո Չամորոն հաղթել է Գերագույն տնօրենի ընտրություններում և անմիջապես մայրաքաղաքը Մանագուայից տեղափոխեց Գրանադա, քանի որ այդ քաղաքն այն ժամանակ եղել է պահպանողականների գլխավոր պատվարը, իսկ 1854 թվականի հունվարի 20-ին նա հրավիրել է Սահմանադրական ժողով: Այս խորհրդարանում ազատական հայացքներ ունեցող պատգամավորներ գրեթե չեն եղել: Խոսե Մարիա Էստրադան ընտրվել է Սահմանադրական ժողովի նախագահ։ Ընդունվել է նոր Սահմանադրություն, և այնտեղ հատուկ արձանագրվել է, որ երկրի ղեկավարի պաշտոնի անունն այլևս ոչ թե «գլխավոր տնօրեն» է, այլ՝ «նախագահ» ։

1854 թվականի մայիսին ազատականները, չճանաչելով Գրանադայում ընդունված որոշումները, ապստամբել են և Լեոն քաղաքում կազմակերպել են այլընտրանքային կառավարություն: Գրանադայի դեմ զորք է ուղարկվել: Քաղաքի պաշտպանություն արդյունավետորեն կազմակերպելու համար նախագահ ընտրված Ֆրուտո Չամորոն նախագահական լիազորությունները փոխանցել է Խոսե Մարիա Էստրադային, իսկ ինքը ստանձնել է բանակի ղեկավարությունը։ 1855 թվականի մարտի 12-ին Ֆրուտո Չամորոն դիզենտերիայից մահացել է, և Սահմանադրական ժողովը (որի նիստին մասնակցել է ընդամենը 14 մարդ) քվեարկել է, որ Խոսե Մարիա Էստրադան շարունակի նախագահական լիազորություններն իրականացնել մինչև Ֆրուտո Չամորոյին վերապահված սահմանադրական ժամկետի ավարտը։ Իրական իշխանությունը, սակայն, եղել է գեներալ Պոնչիանո Կորալի ձեռքում։

Պահպանողականների իշխանության դեմ անհաշտ պայքարի լծված ազատականները ԱՄՆ-ում 200 վարձկան են հավաքագրել: Արկածախնդիրների այդ խմբին գլխավորել է մեկ այլ, առավել նշանավոր արկածախնդիր՝ Ուիլյամ Ուոքերը։ 1855 թվականի հոկտեմբերի 13-ին Ուոքերը գրավել է Գրանադան, իսկ հոկտեմբերի 23-ին «Խաղաղության պայմանագիրը» է ստորագրել Պոնչիանո Կորալի հետ: Ռազմական գործողությունները դադարեցվել են, և Պատրիսիո Ռիվասը դարձել է երկրի ժամանակավոր նախագահ՝ 14 ամսից ոչ ավելի ժամկետով։ Նիկարագուայի արևմուտքում գտնվող Մասայա քաղաք, ապա Հոնդուրաս փախչելուց հետո Էստրադան հայտարարություն է տարածել, որում Ուոքերին անվանել է «ֆիլիբաստեր» (ծովահեն, որը գործում է որևէ պետության հանձնարարությամբ և ստանում է այդ պետության աջակցությունը) և, իրեն Նիկարագուայի օրինական նախագահ համարելով, Կենտրոնական Ամերիկայի երկրներին կոչ է արել ուժով հեռացնել Ուոքերին:

1856 թվականի հունիսի 29-ին Էստրադան Հոնդուրասից վերադարձել է Նիկարագուա և իրեն հռչակել է երկրի օրինական իշխանության ղեկավար: Նա Ռիվասի կառավարությանը «Ուոքերի ձեռքում խամաճիկ» է անվանել։

Օգոստոսի 13-ին սպանվել է Նիկարագուայի հյուսիս-արևմուտքում գտնվող Օկոտալ քաղաքում։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
265 | 0 | 0
Facebook