Идет загрузка...
Сегодня:  Вторник, 02 Июля, 2024 года

Статьи

Մի դրվագ միջնադարյան Ֆրանսիայի ազնվականության կյանքից, որը վկայում է, որ ֆրանսիացիներն էն գլխից փչացած են եղել

10:16, Воскресенье, 30 Июня, 2024 года
Մի դրվագ միջնադարյան Ֆրանսիայի ազնվականության կյանքից, որը վկայում է, որ ֆրանսիացիներն էն գլխից փչացած են եղել

Հերցոգ Լյուդովիկոս Օռլեանցին (1372 - 1407) շատ անհագուրդ տարփասեր անձնավորության համբավ է ունեցել: Նրա սիրուհիներն են եղել ոչ միայն թագուհի Իզաբելը, այլև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք: Դրանցից մեկը՝ Էնգիենի կոմսուհի Մարին, նրան նույնիսկ երեխա է ծնել, որին «Օռլեանցի բաստարդ» (ապօրինածին զավակներն այն ժամանակներում «բաստարդ» են համարվել) են անվանել: Այդ բաստարդից էլ սերվել է Դյունուա կոմսերի տոհմը: Արժե նշել, որ առաջին Դյունուան Ժաննա դ՝Արկի հավատարիմ ուղեկիցն է եղել:

Այսպես, ուրեմն, Այս Մարիի հետ հերթական անգամ լինելով անկողնում, հերցոգը որոշել է հենց անկողնում ընդունել սիրուհու ամուսնուն: Ընդունելությունը տեղի է ունեցել, և ամբողջ զրույցի ժամանակ կողքին մերկ պառկած տիկինը ծածկված է եղել սավանով: Հետո հերցոգը որոշել է մի քիչ զվարճանալ և բացել է տիկնոջ մերկ մարմինը՝ ծածկած թողնելով միայն նրա գլուխը: Սիրուհու մերկ մարմինն իր ամուսնուն ցուցադրելուց հետո հերցոգը զրուցակցից հետաքրքրվել է, թե պատահե՞լ է արդյոք, որ այդպիսի գեղեցիկ մարմին ունեցող որևէ տիկնոջով սքանչանա: Հերցոգը նույնիսկ իր զրուցակցին թույլ է տվել, որ շոշափել տիկնոջ մարմնի տարբեր մասերը: Անբախտ ամուսինը ստիպված է եղել խոստովանել, որ նախկինում այդպիսի գեղեցկություն երբեք չի տեսել:

Երբ ամուսինը հեռացել է, Մարին հերցոգին խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում երբեք այնքան չի վախեցել, ինչպես այդ զրույցի ընթացքում: Հետո նա հերցոգին հարցրել է, թե ի՞նչ կաներ նա, եթե ամուսինը համարձակվեր բացել իր դեմքը: Այդ հարցին հերցոգը անկեղծորեն պատասխանել է, թե այդ դեպքում ստիպված էր լինելու սպանել նրա ամուսնուն:

Ի դեպ, այսպիսի իրավիճակներ եղել են ոչ միայն այլասերված Ֆրանսիայում, այլև նույնքան այլասերված Գերմանիայում, Իտալիայում և Եվրոպայի այլ երկրներում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
318 | 0 | 0
Facebook