Ժամանակ առ ժամանակ Առնո Բաբաջանյանի անունը կրող շքեղ համերգասրահում հանդիսատեսին ծիծաղ ու բարձր տրամադրություն են պարգևում սիրված ու ճանաչված դերասաններ Արթուր Հակոբյանն ու Մարգարիտա Խաչատրյանը:
Այսօր այդ օրերից էր, երբ հումորասեր հասարակությունը հավաքվել էր լիաթոք ծիծաղելու, մի փոքր կտրվելու առօրյա հոգսերից ու խնդիրներից: «Մի բուռ ժպիտ ու բարություն» խորագիրը կրող նեկայացման ընթացքում ներկայացվում են կենցաղային ու տարբեր բնագավառներից մանրապատումներ` համեմված սուր հումորով ու երգիծանքով:
Մանրապատումներն ընդմիջվում են երաժշտական կատարումներով:
Ներկայացումից հետո ինձ հաջողվեց լակոնիկ զրույց ունենալ Արթուր Հակոբյանի հետ, որը ներկայացնում եմ ստոև.
-Պարոն Հակոբյան, կպատմե՞ք` ի՞նչ նպատակ են հետապնդում Ձեր ներկայացումները:
-Մեր ներկայացման վերնագիրը` «Մի բուռ ժպիտ ու բարություն» . արդեն ասվում է դրանով ամեն ինչ. ժպիտ ու բարություն պարգևել մարդկանց:
-Ինչպե՞ս ծնվեց Մարգարիտա Խաչատրյանի հետ դուետ ստեղծելու գաղափարը:
-Մարգարիտան իմ շատ վաղեմի ընկերն է, իմ բարեկամն է, իմ քույրիկը, մենք հարազատներ ենք, ու հատուկ չենք որոշել դուետ ստեղծել, դա ինքնըստինքյան է ստացվել:
-Ի՞նչով եք առաջնորդվում մանրապատումների թեմաներն ընտրելիս:
-Թեմաներն ընտրելիս մտածում եմ` ի
՞նչն է արդիական: Ես չեմ գրում մանրապատում, որ ծիծաղեն: Ես գրում եմ մանրապատում, որտեղ մի քիչ դարդ ու ցավ լինի: Ուզում եմ` հասկանանք, որ որևէ բան անելուց ու ասելուց առաջ կարելի է մի փոքր մտածել` ի
՞նչի համար ենք անում ու ասում:
-Ինչո՞ւ հեռուստադիտողը այլևս չի տեսնում Ձեզ էկրաններից:
-Ինձ թվում է` դա ուրիշ մարդուց պետք է հարցնեք` ոչ ինձ:
-Վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
-Մաղթում եմ լիքը ժպիտ ու առողջություն:
Տեղեկացնեմ, որ Ապրիլի 4-ին կրկին սպասվում է հանդիպում սիրված դերասանների հետ` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Հ.Գ. Նյութին կցված նկարներն անձնական են, և ոչ պրոֆեսիոնալ: