Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծիծաղի երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

23:24, çarşamba, 26 mart, 2014
Ծիծաղի երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
     Ժամանակ առ ժամանակ Առնո Բաբաջանյանի անունը կրող շքեղ համերգասրահում հանդիսատեսին ծիծաղ ու բարձր տրամադրություն են պարգևում սիրված ու ճանաչված դերասաններ Արթուր Հակոբյանն ու Մարգարիտա Խաչատրյանը:
     Այսօր այդ օրերից էր, երբ հումորասեր հասարակությունը հավաքվել էր լիաթոք ծիծաղելու, մի փոքր կտրվելու առօրյա հոգսերից ու խնդիրներից: «Մի բուռ ժպիտ ու բարություն» խորագիրը կրող նեկայացման ընթացքում ներկայացվում են կենցաղային ու տարբեր բնագավառներից մանրապատումներ` համեմված սուր հումորով ու երգիծանքով:
     Մանրապատումներն ընդմիջվում են երաժշտական կատարումներով:
    
     Ներկայացումից հետո ինձ հաջողվեց լակոնիկ զրույց ունենալ Արթուր Հակոբյանի հետ, որը ներկայացնում եմ ստոև.
    
     -Պարոն Հակոբյան, կպատմե՞ք` ի՞նչ նպատակ են հետապնդում Ձեր ներկայացումները:
    
-Մեր ներկայացման վերնագիրը` «Մի բուռ ժպիտ ու բարություն» . արդեն ասվում է դրանով ամեն ինչ. ժպիտ ու բարություն պարգևել մարդկանց:
    
    
-Ինչպե՞ս ծնվեց Մարգարիտա Խաչատրյանի հետ դուետ ստեղծելու գաղափարը:
    
-Մարգարիտան իմ շատ վաղեմի ընկերն է, իմ բարեկամն է, իմ քույրիկը, մենք հարազատներ ենք, ու հատուկ չենք որոշել դուետ ստեղծել, դա ինքնըստինքյան է ստացվել:
    
     -Ի՞նչով եք առաջնորդվում մանրապատումների թեմաներն ընտրելիս:
    
-Թեմաներն ընտրելիս մտածում եմ` ի՞նչն է արդիական: Ես չեմ գրում մանրապատում, որ ծիծաղեն: Ես գրում եմ մանրապատում, որտեղ մի քիչ դարդ ու ցավ լինի: Ուզում եմ` հասկանանք, որ որևէ բան անելուց ու ասելուց առաջ կարելի է մի փոքր մտածել` ի՞նչի համար ենք անում ու ասում:
    
     -Ինչո՞ւ հեռուստադիտողը այլևս չի տեսնում Ձեզ էկրաններից:
    
-Ինձ թվում է` դա ուրիշ մարդուց պետք է հարցնեք` ոչ ինձ:
    
     -Վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
    
-Մաղթում եմ լիքը ժպիտ ու առողջություն:
    
     Տեղեկացնեմ, որ Ապրիլի 4-ին կրկին սպասվում է հանդիպում սիրված դերասանների հետ` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
    
     Հ.Գ. Նյութին կցված նկարներն անձնական են, և ոչ պրոֆեսիոնալ:
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6147 | 5 | 0
Facebook