Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 13 Ноября, 2024 года

Статьи

ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

01:52, Вторник, 08 Апреля, 2014 года
ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
     Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է, որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ: Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել 16-րդ դարի վերջերին: Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց» : Բացի որպես համեղ բանջարեղեն՝ կարտոֆիլը կիրառվում է նաև բուժական նպատակներով։
     Բժիշկ Նոշը կարտոֆիլը մեծ հաջողությամբ օգտագործել է լորձաթաղանթի քրոնիկական հիվանդությունների, ցինգայի, մարսողության խանգարումների, միզափամփուշտի ավազի, փորկապության դեպքում։
     Մուսեի տվյալներով՝ եփված կարտոֆիլը շաքարախտով հիվանդների մոտ փոխարինում է հացին (օրվա ընթացքում օգտագործել 1-1.5 կգ):
     Մոգրելը կարտոֆիլի հյութը հաջողությամբ կիրառել է ստամոքսի բարձր թթվայնությունը բուժելու համար։
     Րաաբեն օրական 150 գ կարտոֆիլի թարմ հյութի կիրառությամբ բուժել է փորկապությունը, հյուծվածությունը, ստամոքսի խոցը։
     Բազմաթիվ փաստեր կան, որոնք հավաստում են, որ կեղևով եփելու և եփման ջրի հետ միասին (ջրիկ պյուրեի տեսքով) ուտելու դեպքում բուժվում են ամենածանր՝ դեֆորմացնող պոլիարտրիտը, ալերգիան, որը շատ տարածված հիվանդություն է մեր օրերում, տախիկարդիան, հիպերտոնիան։ Արդյունքի հասնելու համար օրական պետք է ուտել միջին չափի 5-6 կարտոֆիլ, 2 անգամ, 25-30 օր շարունակ՝ զուգակցելով կանաչեղենի հետ։
     Պարզվում է, որ կեղևի մեջ և կեղևի տակ գտնվող ֆերմենտները նպաստում են օսլայի փոխարկմանը մեզ համար մարսելի շաքարների։ Մինչդեռ կեղևը հեռացնելով՝ մենք կարտոֆիլը վեր ենք ածում համարյա անմարս մթերքի։ Բջջի մեջ առանց վերափոխման թափանցելու դեպքում, երբ կեղևը մաքրել ենք, օսլան շատ ծանր հետևանքների է հասցնում։ Այս կապակցությամբ բավական է հիշել շատ բուսակերների հակվածությունը դեպի աթերոսկլերոզ։ Կեղևով եփված կարտոֆիլը կարելի է համեմել դափնու տերևով և այլ համեմունքներով, որպեսզի անհետանա կեղևի անսովոր համը։ Եվ երբ սա սովորություն դառնա, կեղևահանված կարտոֆիլը Ձեզ շատ անհամ կթվա։
     Խորհուրդ է տրվում գարնան սկզբին սննդակարգից հանել կարտոֆիլը, քանի որ այնտեղ թունավոր նյութեր են առաջանում (սոլանին և այլն), իսկ կեղևն էլ ծերացած ու կոշտացած է լինում։ Տարվա այս եղանակին կարտոֆիլի փոխարեն կարելի է օգտագործել գետնախնձոր։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
9463 | 0 | 0
Facebook