Pat Vaillancourt`այն մարդը, ով ռեկորդ է սահմանել կայքերի URL հասցեների դաջվածքներ կատարելով մարմնի վրա: Բայց նա չի պատրաստվում կանգ առնել: Նրա պլաններում է իր մարմնի` մեջքի և ուսերի հատվածում դաջել մոտ 100000 կայքերի հասցեներ: 2010թ. Փեթը` Կանադայից որոշեց սահմանել աշխարհի ռեկորդ: Նա մարզիկ չէր և չէր կարող ինչ որ սպորտաձևով ռեկորդ սահմանել, այդ իսկ պատճառով ընտրեց դաջվածքների տարբերակ, որպեսզի իր հետքը թողնի Գինեսի ռեկորդների գրքում:
Ես ցանկանում եմ Գինեսի ռեկորդ սահմանել, բայց ավելի շատ ցանկանում եմ օգնել ուրիշներին: Սա է իմ շանսը հասնելու իմ երազանքին: - ասել է նա:
Յուրաքանչյուրը կարող է վճարել 35$ և նրա կայքի URL հասցեն կհայտնվի Փեթի մարմնին: Սակայն Փեթը գումարը չի ծախսում իր հաճույքի համար: Նրա եկամուտի ուղիղ կեսը տրամադրվում է Սոմալիի և Հայիթիի աղքատ ժողովրդին: Մյուս կեսը Փեթը ծախսում է դաջվածք կատարելու և նախագիծը մինչև վերջ իրականացնելու համար: Մինչև գործի ավարտը Փեթը պլանավորել է վաստակել 3.5 մլն դոլար: