Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Գարունը քոնն է

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
22:36, Суббота, 01 Марта, 2014 года

Շնորհավո'ր, գարուն է: Այսօրվանից ամեն քայլափոխին քեզ ուղեկցելու են անձրևի կաթիլները, ցեխոտ և դատարկ փողոցները, մռայլ երկինքը: Այսօրվանից դու անհամբեր սպասելու ես, թե ե՞րբ գոնե մեկ անգամ կայցելի քեզ արևը, այն արևը, որն ինձ նման ատում է գարունը:
     Երբ ձյան փաթիլները թակում էին պատուհանս, ես սկսում էի ժպտալ' մտքումս պահելով երազանք: Մտածում էի' ձյունն իր մաքրությամբ իմ երազանքը կվերածի իրականության: Իսկ անձրևի հետ երբեք չեմ կապել երազաքներս: Անձրևը բոլորինն է, իսկ ձյունը իմն է:
     Առաջ չէի շտապում շուտ տուն հասնել: Կարող էի աննպատակ քայլել փողոցներում և նույնիսկ մտքովս չանցներ, որ արդեն մութ է: Իսկ հիմա առաջին և ամենակարևոր խնդիրս շուտ տուն հասնելն է, որ փողոցներում չնկատեմ և չշնչեմ գարնան հոտը: Որ ամեն անգամ նույն փողոցով անցնլուց աչքերս չբարձրացնեմ վերև' ինչ-որ հարազատ բան տեսնելու ակնկալիքով:
     Կցրտեն օրերը, փողոցները կդատարկվեն, իսկ սենյակիս պատուհանները գարնան հետ լուռ կարտասվեն: Անձրևի ձայնը չի թողի, որ քնեմ, իսկ ես ամուր կփակեմ ականջներս, որ պատուհաններիս լացը չլսեմ:
     Առավոտ: Դրսում խլացնող լռություն է, իսկ տանը արջուկներս խոր քնած են: Այնքան լուռ է ամեն բան, որ ես լսում եմ նրանց արտաշնչանքը:
     Քամի չկա, բայց ես սպասում եմ նրա գալստին, որ ցնորված մտքերս նրա հետ ուղարկեմ հասցեատիրոջը և շարունակեմ գարնան հետ խաղաղ ապրել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4326 | 0 | 0
Facebook