Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Առավոտյան

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
23:49, Пятница, 28 Февраля, 2014 года

Հիշիր ինձ ժպիտով: Ես միշտ ժպտացել եմ: Եվ չեմ թաքցնում, որ երբեմն ժպտացել եմ ուղղակի, որ չհասկանաս, որ արցունքները խեղդում են ինձ:
     Մտածում էի այս ձմեռը մի նոր փոփոխություն կբերի կյանքումս, որ ես կհամակարպվեմ այն մտքին, որ այս Ամանորը նշելու եմ առանց քեզ: Ոչ, ես դեռ չեմ համակերպվել: Մտքումս դեռ պայաքարում եմ, բայց ցույց չեմ տալիս:
     Այս ձմեռն էլ կանցնի, կգա գարունը, բայց դու կրկին երջանիկ կլինես: Ես կսպասեմ աշնանը: Աշունն էլ կգա, բայց իմ պատկերացրածի պես չի լինի, ոչինչ չի փոխվի:
     Ես կսպասեմ մյուս աշնանը: Բայց մի՞թե կգա մյուս աշունը: Մի՞թե ես պատրաստ եմ իմ մնացած աշուններն անցկացնել առանց թալինյան մտորումների, առանց անիմաստ զբոսանքների, մութ փողոցներում ինքս ինձ հետ խոսելու: Միգուցե այդ մեծ քաղաքը կփոխի ամեն ինչ, և ես նույնիսկ չեմ ցանկանա մի հետադարձ հայացք գցել անցած օրերին, հին մտորումներին
     Ես անհամբեր կսպասեմ այն պահին, երբ լուսինը կմոտենա արևին, և նրանք վերջապես կպարեն իրենց այդքան սպասված «Մոլորակի պարը»: Ես կհիանամ նրանց փայլով, և կերազեմ նմանվել նրանց. լինել նրանց պես գեղեցիկ և զգալ այն ջերմությունը, որը վաղուց է, ինչ չեմ զգացել:
     Ամեն անգամ որոշում եմ այլևս չհիշել, բայց միթե առանց այդ հիշողությունների հետաքրքիր կլինի ապրելը: Չեմ կարծում: Կլինի ավելի հեշտ, բայց հեշտ ոչինչ չի տրվում այս կյանքում: Ես միշտ էլ կհիշեմ այն, ինչ երբևէ ինձ թվացել է, որ չեմ էլ մոռանա: Ես այս պահին ուղղակի ուզում եմ ... Ի՞նչ եմ ուզում ես: Հա՛, հիշեցի: Երաժշտությունն անջատել և պառկել քնելու: Բարի գիշեր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3635 | 1 | 0
Facebook