Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Անբացատրելի

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
11:33, Суббота, 12 Октября, 2013 года

Հենց հիմա ուզում եմ թռչել: Ուզում եմ գտնել այն սահմանը, որտեղից չեմ կարող այլևս հետ գալ:
     Չգիտեմ, թե երբ, բայց հասկացել եմ, որ երեկվա օրն արդեն մոռացվել է, իսկ այսօրվանը չի թողնում, որ հանգիստ ապրեմ:
     Կդառնամ ուժեղ, կլինեմ ավելին, քան հիմա եմ, կերազեմ տաք ամառների և գիշերային զբոսանքների մասին: Կկարոտեմ երեկվա օրը, անծանոթ անցորդի գերող ժպիտը, անգույն մտորումներս, և, իհարկե, մեր վերջին աշունը: Միակն էր բոլոր աշուններից, որ այդքան շատ սիրեցի: Սիրեցի և մինչև հիմա հիշում եմ: Եվ երևի երբեք էլ չմոռանամ:
     Երբեմն թվում է, որ հիմա հենց այն պահն է, որին այդքան սպասել եմ: Երբ մի ակնթարթ տեսնում եմ անծանոթի ժպիտը, ուզում եմ ժպտալ նրա պես, ուզում եմ ժամանակը հետ տալ, որ նորից սկսեմ այն, ինչն այդպես էլ չավարտվեց:
     Այսօր լինի թե վաղը, միևնույն է, ես միշտ սպասելու եմ: Թեկուզ ամպերն արտասվեն, որ ինձ հասկացնեն, որ չերազեմ անթերրիության մասին: Ես արդեն կերտել եմ իմ անթերի կերպարը: Դա դու ես: Իմ անմանցորդ երջանկությունը, իմ արևի վերջին շողը և իմ անկատար երազանքը:
     Մնացել է ընդամենը մի քանի խոսք, և ես վերջապես կավարտեմ պատմությունս: Բայց երևի այն մի քանի բառը ասելու համար ինձ մեկ դար է հարկավոր: Ես չեմ համարձակվում արտահայտել մտքերս, ես վախենում եմ ևս մեկ անգամ հիասթափվելուց:
     Միգուցե այսօր հենց այդ օրն էր: Չգիտեմ: Բայց ես հասկացա, որ մնացած օրերն արդեն հետևում են մնացել, իսկ ես քայլում եմ առաջ' ինձ հատուկ ժպիտը դեմքիս:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3850 | 0 | 0
Facebook