Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Իմ վերջին գարնանային ձմեռ

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
18:40, Вторник, 08 Октября, 2013 года

Ինչու՞ ինձ ստիպեցիր, որ ես հավատամ այն հեքիաթին, որը երբեք էլ գոյություն չի ունեցել: Ինչու՞ ես նորից սկսեցի ապրել առաջվա նման: Երբ պատրաստ էի ամբողջ կյանքս գունավորել նորովի, կրկին խաբվեցի: Ինչու՞ է, որ ես մարդակնց այդքան շատ եմ վստահում:
     Երբ փորձում ես առաջին քայլերը կատարես, նորից հետ են կանչում: Դու նկատում ես ամեն ինչ, բայց արդեն չնկատելու ես տալիս: Քեզ թվում է, որ ամեն բան մոռացված է, բայց ընդամենը մեկ ակնթարթ, և դու կրկին հին ծուղակում ես: Նույնիսկ ինքդ ես սկսել զարմանալ, թե մինչև հիմա ինչու՞ չես խելագարվել: Դու միևնույն է, արդեն կորցրել ես ներկադ, և քեզ մնում է միայն անցյալդ:
     Երբ ճանապարհը քեզ այդքան հեռու է թվում, բայց դու ամեն քայլիդ հետ հիշողություններ ունես: Իսկ դրանք անվերջ են, ուրեմն ճանապարհդ էլ է անվերջ: Ձյան ձանձրալի խրթխրթոցը քեզ տանում է դեպի անորոշ կետ, որտեղից մի օր հաստատ դուրս կգաս: Իսկ, ե՞րբ կգա այդ մի օրը: Միգուցե վաղը, մեկ տարուց կամ ընդհանրապես չի գա:
     Դու առաջվա նման ցնորվել ես: Քեզ թվում է, թե ամեն բան նույնն է, բայց ոչ: Փոխվել են հայացքները, ժպիտները, բայց մի բան անփոփոխ է մնացել. դու առաջվա նման սպասում ես: Սպասում ես երկնքից ցած գլորվող աստղին, որ վերջապես պատմես նրան քո երազանքի մասին:
     Մի քանի ակնթարթ, և գարունն այստեղ է: Իմ այդքան ատելի գարունը: Իմ չսպասված, բայց իրեն միշտ հիշեցնող գարունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1332 | 0 | 0
Facebook