Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Առանց հրաժեշտի

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
15:54, Суббота, 28 Сентября, 2013 года

Դու ես ինձ սովորեցրել ապրել առանց կանոնների: Ես միշտ լսել եմ քեզ: Այս անգամն էլ բացառություն չէր: Ես այլևս չեմ սխալվելու: Գիտեմ, որ դեռ անձրևն ամբողջովին չի մաքրել հուշերդ: Բայց ես դեռ հիշում եմ, որ իմ աչքերն ամբոխի մեջ միայն քեզ էին նկատում: Հիմա էլ այդպես չէ: Աչքերս այլևս ոչինչ չեն նկատում: Նույնիսկ այն, ինչ ինձ շատ հարկավոր է:
     Ուզում եմ ասել, որ այս ձմեռը ոչինչ չի խոստանում ո'չ իմ, ո'չ քո, և ո'չ էլ մեկ ուրիշի համար: Այն լինելու է սովորականից էլ սովորական: Այն չի կատարելու մեր երազանքները: Թողնելու է, որ մենք ինքներս հասնենք դրանց:
     Երբ մտածում ես, որ դու անկարող ես լինել անթերի, դու չես սխալվում: Դու երբեք էլ անթերի չես եղել և չես էլ դառնա: Քո հիմար մտածելակերպը կմնա նույնը: Թշվառ հայացքդ կձգես աջ ու ձախ, բայց ոչ ոք քեզ չի էլ նայի: Մեկ քայլ հետ կնայես, բայց լավ հասկանալով, որ այդ նույն շագանակագույն աչքերը ավելի հեռու են նայում:
     Երբ անցնեն շատ տարիներ, և կրկին ձմեռ լինի, և մենք մի օր պատահաբար հանդիպենք միմյանց, ես չեմ ճանաչի քեզ: Իմ հայացքն այլևս քո ուղղությամբ չի լինի, իսկ ձայնս քո ականջներին երբեք էլ չի հասնի:
     Դու հեռացար առանց հրաժեշտի, իսկ իմ պատկերացրած հրաժեշտը նկարել եմ սենյակիս պատին, և մինչև հիմա սպասում եմ այդ օրվան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1406 | 0 | 0
Facebook