Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Իմ և քո մոլորակները

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
16:41, Суббота, 28 Сентября, 2013 года

Ես ինքնաթիռներ կուղարկեմ այն աշխարհ, որտեղ դու հիմա ապրում ես: Ես գիտեմ՝ այն մռայլ է առանց ինձ: Այնտեղ չկա արև, չկա ջերմություն: Իսկ ե՞ս: Ես հիմա ուրիշ մոլորակում եմ: Այստեղ ցուրտ է, միշտ քամի և անձրև: Սենյակիս ապակիներն անընդհատ արտասվում են: Ինչքան ժամանակ է, որ չեն զգացել հարազատ արևի ժպիտը: Փողոցում քայլող մարդկանց մեջ իմ աստղերը փնտրում են քո լուսնին: Ցավոք, չեն գտնի: Քո լուսինը էլ չի ուզում լուսավորել իմ մոլորակը: Իսկ իմ մոլորակը դիմել է ուրիշ լուսնի օգնությանը: Բայց նա այդպես էլ չսիրեց իմ աստղերին:
     Առավոտյան պատրաստեցի ինքնաթիռները: Ուղարկեցի քո մոլորակ: Քեզ չգտան: Վերադարձան՝ իրենց հետ բերելով քո լուսնից մի փոքր կտոր:
     Գիշեր է: Ամպամած է: Աստղերը հավաքվել են անկյունում և մտամոլոր հայացքներով զննում են միմյանց: Ուզում են հեռանա՞ն: Ոչ, խնդրում եմ քեզ, չտանես իմ աստղերին, չտանես նրանց:
     Խնդրանքներս այդպես էլ տեղ չհասան: Հիմա իմ մոլորակում ցերեկներն արև չունեն, իսկ գիշերներն առանց աստղերի են: Միայն լուսինն է իր խորթ հայացքով ուղեկցում ինձ քնելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4109 | 0 | 0
Facebook