Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Իսկական երջանկություն

Anyuta Atanesyan
Автор:
Anyuta Atanesyan
23:22, Вторник, 24 Сентября, 2013 года

Ես ու անդադար մտքեր: Մի՞թե այս ամենը ինձ հետ է կատարվում։ Ես չեմ հավատում:
     Այսքան երջանկություն միանգամի՞ց։ Ընդամենը մի փոքրիկ խոսք, գեղեցիկ ու հարազատ հայացք, և դու հասկանում ես, որ շատ երջանիկ ես: Երջանիկ ես անմնացորդ: Ամբողջ հոգիդ դրել ես այդ երջանկության մեջ: Սիրտդ ուրախությունից արտասվում է: Բայց միևնույն է, դու մեղավորին ես փնտրում: Այո, ես գտել եմ մեղավորին: Մեղավորը դու ես, իմ հարազատ բարեկամ: Այն բարեկամը, որին այդքան սպասել եմ: Հիմա նա կա, ու ինձ էլ ոչինչ պետք չէ:
     Սպիտակ երկինք, խաղաղություն, մեծ ու գեղեցիկ աչքեր: Հիմարի պես ժպտում եմ: Բոլորը մտածում են, թե ուղղակի եմ ժպտում կամ սովորություն է: Չէ, երջանկությունից եմ ժպտում:
     Առավոտ: Նրա մեծ-մեծ աչուկներն են դիմավորում ինձ: Հարազատ հայացք, շատ ջերմ: Արտասովոր առավոտ: Բացում եմ զգեստապահարանս: Ուզում եմ այսօր գեղեցիկ լինել: Չէ, միևնույն է, նույնն եմ մնում:
     Դասարան: , , Ան, տեսել ե՞ս քեզ հայելու մեջ: Շատ թափթփված ես, , : Մեկ է ինձ համար: Հարազատս ինձ այսպիսին է սիրում: Այ, սա երջանկություն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3710 | 0 | 0
Facebook