Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Տոնական միջոցառում` Ջերմուկում

16:46, Суббота, 21 Сентября, 2013 года

22 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
     Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:
     Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
     Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախությանհռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
     Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: Փառք հայ ժողովրդին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:
    


     Անկախ Հայստանի 22 ամյակը հավերժացնող միջոցառումներ անցկացվեցին նաև Ջերմուկ առողջարանային քաղաքում: Տեղի երիտասարդների և Ջերմուկի երիտասարդական կենտրոնի ջանքերով կազմակերպվել էր տոնական միջոցառում` Ջերմուկի ավագ դպրոցում:
     Միջոցառման սկզբում նախ ներկայացվեց ՀՀ անկախության 22-ամյա ուղին, իսկ 2-րդ մասում իրենց կատարումներով հանդես եկան դպրոցի աշակաերտները և Արվեստի դպրոցի սաները: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղցություներ և բարեմախթանքներ:
    
     Հեղինակ` Նարեկ Միրզոյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4645 | 0 | 0
Facebook