Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

ՋԵՐՄՈՒԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ` ՀԵՔԻԱԹԱԳԻՐ

19:05, Среда, 04 Сентября, 2013 года

Օրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժաղովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթներ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները հեղինակինն են:

Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: «Խոսող գաթաները» , «Ով էր մեղավոր» հեքիաթները ընտանիքում հարազատ քույրերի ու եղբայրների համերաշխության, միմյանց սիրելու և օգնելու, խաղաղ ապրելու մասին է, «Ոսկեծամիկ աղջիկը» հեքիաթում, պատմվում է, թե ինչ կարող է կատարվել ուտելուց առաջ ձեռքերը չլվանալու, ավելին` եղունգները կրծելու վատ սովորության պատճառով: Չի կարելի լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում` բացատրում են «Վարագույրի աղջիկները» հեքիաթի` խելացի ու գեղեցիկ աղջիկները: Տխուր իրավիճակներում է հայտնվում բոլորին մշտապես հակառակվող տղան «Թարսիկ Ներսիկը» հեքիաթում, լավ է, որ ամեն ինչ բարի ավարտ է ունենում: Շատ խիստ պատիժ է ստանում Գոռը շրջապատի ճնճղուկներին հալածելու համար, զղջում է ու բարեկամանում նրանց հետ: Հիվանդ պապիկ-տատիկների նկատմամբ թոռնիկների անսահման սիրո ու հոգատարության գողտրիկ պատմություն է «Քաղցրիկն ու Թթվաշիկը» հեքիաթը: Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հենց այս արժանիքները նկատի ունենալով գրքի մեկական օրինակներ դրվեցին առաջին դասարան ընդգրկված բոլոր երեխաների համար Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պատրաստված նվերների հավաքածուի մեջ:


    

Հեղինակ` Ռոզա Ավագյան
     Jermuk news լրատվական


    

Նյութի աղբյուրը` http://jermukgradaran.info/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6330 | 0 | 0
Facebook