Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 12 Мая, 2024 года

Статьи

Լռություն

20:03, Среда, 10 Октября, 2012 года
Լռություն
    
     Իսկ դու կարող ես լռել այնպես
     Այնպես լուռ խոսել, որ քեզ չլսեն
     Որ չլսեն` ինչպես ես գոչում
     Գոչում, բորբոքվում, անվերջ տանջվում
     Անվերջ տանջվում, անվերջ խռովում
     Թող կարծեն, կարծեն, թե լուռ ես մնում...
     Դու չես բղավում և չես այլայլվում
     Ոչ ոքի այդժամ դու չես մեղադրում
     Միայն աչքերդ են կարծես քեզ մատնում
     Եվ սիրտդ է կարծես ուժգին տրոփում:
     Բայց դա պետք է քեզ,
     Դու պետք է լռես,
     Պետք է ցավը քո ի ցույց չդնես
     Պետք չէ, որ լսես սրտիդ և սիրես
     Չպետք է խոսես, դու պետք է լռես...
     Եվ լոկ լռելով և լուռ տանջվելով
     Դու պետք է այդ հույսը սրտում քո սպանես... 19.10.11
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3805 | 0 | 0
Facebook