Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Վերջին արևածագը

00:12, Понедельник, 12 Августа, 2013 года


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Առավոտյան, երբ դուրս եկավ եզերք,

Ես եղա լուռ ականատեսը նրա:

Այս արևը հոգնած էր, կարծես ծեծված մթից,

Իսկ շողերն այնքա~ն թույլ Երկրի վրա:


    

Կորել էր ստվերս.այն էլ չէի տեսնում,

Ջերմություն չկար.շոգը ննջել էր,

Արդեն զգալն իսկ դժվար էր թվում...

Արևի ամենօրյա համբույրն անգամ բթացել էր:


    

Կարծես վերջին արևն էր հորիզոնում հայտնվել.

Սրտիս մորմոքն, ավա՜ղ, չէի հասկանում,

Լուռ էին փողոցները, միայն քամին էր իր ճամփան բռնել

Ու մեղմ սուլելով առաջ էր ընթանում:


    

Երկինք ու երկիր, իրար ձեռք բռնած,

Արևի վերջին գալուստն էին տոնում,

Իսկ ես մենացել էի այս աշխարհում սնոտի,

Ձեռքս սրտիս դրած՝ արևի սիրո առեղծվածն էի տենչում:


    

Ես լուռ ժպտացի շուրթերս սեղմած,

Արևին վերջին հրաժեշտ տվի,

Իսկ մութը դանդաղ խտացավ

Ու քայքայեց մետաքսե շողերն արևի:


    
    

Գոհար Սարգսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
5475 | 2 | 0
Facebook