Օրը նոր է կիսվում, բայց արդեն իսկ մի քանի հետաքրքիր պատմություններ են եղել: Ամենից ուշագրավը կներկայացնեմ ձեզ...
Այսօր առավոտվա կողմ՝ հարևանս տեսնելով, որ տան վրա շինարարական աշխատանքներ եմ անում, մոտեցավ ու հետաքրքրվեց.
ՀԱՐԵՎԱՆՍ: Էս ի՞նչ ես անում:
ԵՍ: Գործ եմ անում, սարքում եմ էլի, թարմացնում եմ:
ՀԱՐԵՎԱՆՍ: Ի՞նչիդա պետք:
ԵՍ: Ոնց ինչիդա պետք. իմ տուննա սարքում եմ, բա հո ձեր տունը չեմ սարքելու:
ՀԱՐԵՎԱՆՍ: Բա սովորելդ ավարտելուց հետո դուրս չե՞ս գալու:
ԵՍ: Բայց ու՞ր դուրս գամ:
ՀԱՐԵՎԱՆՍ: Դե ասենք Գերմանիա:
ԵՍ: Հա բայց ինչի՞ Գերմանիա:
ՀԱՐԵՎԱՆՍ: Դե թեկուզ ԱՄՆ կամ Անգլիա:
ԵՍ: Հա բայց ինչի՞ ԱՄՆ կամ էլ Անգլիա:
ՀԱՐԵՎԱՆՍ: Դե ըտեղ չես ուզում կարաս գնաս Ֆրանսիա կամ էլ վերջին տարբերակ Ռուսաստան:
ԵՍ: Չէ այ ախպեր, ոչ Ֆրանսիա եմ ուզում, ոչ էլ Ռուսաստան:
ՀԱՐԵՎԱՆՍ: Բա որտե՞ղ ես գնալու:
ԵՍ: Ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ես Հայաստանում եմ մնալու:
ՀԱՐԵՎԱՆՍ: Հա բայց ինչի՞ ստեղ, մնում ես ի՞նչ անես:
ԵՍ: Մնում եմ Հայաստանում, որովհետև ես ստեղ եմ ծնվել, որովհետև սա իմնա, իսկ Գերմանիան գերմանացուննա: Մնում եմ ստեղ, որովհետև իմ պապերն էս հողի համար կռիվ են տվել: Մնում եմ ստեղ, որ երեխաներս նորմալ մարդ մեծանան: Մնում եմ ստեղ, որովհետև սա իմ հայրենիքնա ու մնում եմ, որ շենացնեմ այն: Ասենք օրինակ, որ ծնողդ ծերանա, թողնելու ես բախտի քմահաճույքին, թե խնամելու ես նենց, ոնց որ ինքնա քեզ խնամել փոքր վախտ: Չէ՞ որ հայրենիքն էլ ծնողի նման մի բանա:
ՀԱՐԵՎԱՆՍ: .................................... (լռություն մոտ 1 րոպե, նա մտածում էր, իսկ ես չէի խանգարում) ....................... էտ բահը տուր օգնեմ
Հ.Գ. Այ այսպես, համատեղ ուժերով պետք է շենացնենք մեր երկիրը՝ մեկս մյուսին սատար կանգնելով...