Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Воскресенье, 08 Декабря, 2024 года

Статьи

Մասնատվող Թուրքիան, Քրդական պետությունը և Հայկական հարցը

00:26, Четверг, 30 Января, 2014 года
Մասնատվող Թուրքիան, Քրդական պետությունը և Հայկական հարցը

Քաղաքականությունն այնքան խորը գործընթաց է, որ երբեմն փորձելով գտնել որևէ հանգույց, ուղղակի խճճվում ենք: Այն պետք է դիտել շղթայականության մեջ, քանի որ քաղաքական գործընթացները բավականին փոխկապակցված են միմյանց:


     Մի քանի տարի շարունակվող Սիրիական խնդիր, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ, դրանց նվազեցում կամ ավելացում, հիմա էլ Թուրքիայում գոյություն ունեցող անկայուն քաղաքական իրավիճակ: Այս բոլորի ֆոնի վրա ավելի են ակտիվանում քրդերը և հանկարծ ցանկություն են հայտնում մասնակցել «Ժնև 2-ին»: Պետք է հասկանալ, թե ինչ են ուզում քրդերը կամ էլ հենց նա, ով քրդերին հասկացրել է, որ կարելի է «Ժնև 2-ին» մասնակցելու ցանկություն հայտնել: Քրդերը պետություն են ուզում, որի մասին արդեն տարիներ շարունակ խոսում, բարձրաձայնում ու պայքարում են: Քրդական պետության նախադրյալներ ստեղծվեցին առաջին աշխարհամարտից հետո աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված նոր աշխարհակարգի և աշխարհաբաժանման արդյունքում: Սակայն այդ պետությունը մնաց քարտեզի վրա:


     Քրդերը փորձում են այս խառն իրավիճակում ստեղծել իրենց պետությունը: Բայց այլ հարց է, թե ինչ է ուզում նա, ով շահագրգռված է քրդերի այսպիսի ակտիվությամբ: Արդյոք նա ցանկանու՞մ է, որ քրդերն այդքան հեշտությամբ պետություն ձեռք բերեն: Գուցե հասունացել է քրդերի պետություն ունենալու ժամանակը, բայց պետք է այս հարցը մի լավ շահարկել, սրանից հնարավորինս շատ օգուտներ ստանալ, որից հետո կարելի է թույլ տալ այդ պետության առաջացումը (կենցաղային լեզվով ասած պետք է ծամոնի քաղցրը հանել, նոր գցել):


     Այս հարցի բարձրացումն առաջին հերթին սպառնալիք է Սիրիայի իշխանությանը, նրան մասնատվելու վտանգ ցույց տալով: Եթե սիրիական իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի Սիրիան մասնատվի, ապա պետք է հեռանան: Սիրիայից հետո այն սպառնալիք է դառնում Թուրքիայի համար, քանի որ հնարավոր Քրդստանի մեծ մասը հենց Թուրքիայի այժմյան տարածքներում էր: Իսկ Թուրքիայից հետո այն տարածվում է նաև Իրանի վրա: Հետևաբար պլանում կարող է լինել սույն նախագիծը. Սիրիա-Թուրքիա-Իրան-Իրաք սահմանագլխին ձևավորել պետություն, այն անվանել Քրդտսան ու քրդերին առաջարկել այնտեղ ապրել:


     Քրդերի մի մասը կգնա այնտեղ` ապրելու սեփական ազգային պետությունում, բայց մի մասն էլ կմնա հարակից շրջաններում` նպատակ ունենալով հետագայում մեծացնել քրդական պետության սահմանները:


     Մենք սովորաբար քննարկում ենք այլ պետությունների քաղաքականությունը, բայց մոռանում ենք դրա մեջ փնտրել մեր շահը: Ո՞րն է այստեղ Հայաստանի շահը կամ նա շահ ունի՞ այս գործընթացներում: Հնարավոր է ցանկացած գործընթացում էլ գտնել սեփական շահը և փորձել իրականացնել այն: Քրդական պետություն ստեղծելու հարցի առաջբերումը տանում է դեպի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ, որից շահավետ բան Հայաստանի համար չենք կարող պատկերացնել: Նշվածից բացի Արևմտյան Հայաստանի տարածքների մեծ մասը կազատվեն քրդերից, որն էլ ավելի ձեռնտու է Հայաստանի համար, որովհետև ավելի հեշտ է ձեռք բերել անբնակ կամ սակավաբնակ տարածքներ, քան լավ բնակեցվածը:
    
     Շատերը նշում են, որ այնտեղ ապրող քրդերը կարող են պատուհաս դառնալ Հայաստանի գլխին, սակայն դա քիչ հավանական է, որովհետև կան բազմաթիվ օրենքներ և նորմեր, որոնք թույլ են տալիս կարգավորել նրանց կեցության իրավունքը: Քրդերն ազգային պետություն ունենալու դեպքում ավելի նպատակահարմար կգտնեն ապրել սեփական պետության մեջ, քան Հայաստանի կամ էլ Թուրքիայի:
    
     Հովիկ Վերանյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7021 | 1 | 0
Facebook