"Սիլվա Հակոբյանը նշանվել է, երգիչ-ընտրյալն էլ նկարահանվել է իր նոր տեսահոլովակում". ահա այսպիսի բովանդակությամբ լուր է շրջանառվում հայաստանյան լրատվամիջոցներում, որի իսկությունը պարզելու համար այսօր կապվել ենք երգչուհու հետ:
BRAVO.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանը հերքել է իր նշանադրության լուրը` դա համարելով նախատոնական ուրախ կատակ:): Երգչուհու պրոդյուսեր հայրն էլ` Հակոբ Հակոբյանը, նշել է հետեւյալը. "Վերջերս տեղի ունեցած "Տաշի" շոուի ժամանակ, որին մասնակցել են հայկական շոու բեզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները, կատակով ասել եմ, որ Սիլվայի հարսանիքը Մարզահամերգային համալիրում եմ անելու: Այս ամենը վառ երեւակայության արդյունքում դարձել է լուր, որն իրականությանը չի համապատասխանում":
Նշանադրության մասին խոսակցությունները թեժացրած մատանին էլ, ինչպես Սիլվա Հակոբյանն է ասել, պարզաապես զարդ է, որը լրացրել է իր բեմական կերպարը:
Երգչուհու հայրը կարծում է` լուսանկարն իսկապես համոզիչ է ստացվել. "Սիլվան տոնական հագուստով եւ մատանիով… Բնական է, որ այդպես էլ կմտածեին:) ":
Սիլվա Հակոբյանի երկրպագուներին տեղեկացնենք, որ երգչուհու սիրտը դեռ ազատ է:):