Սառու՞յց ես, թե՞ կրակ. հոգեբանական թեստ
Մասնագետները պնդում են, որ սեքսուալությունը մասամբ պայմանավորված է նաեւ մարդկանց խառնվածքից: Արդյո՞ք ձեր խառնվածքները համընկնում են: Դա պարզելու համար ձեզ եւ ձեր զուգընկերոջն առաջարկում ենք պատասխանել հետեվյալ հարցերին.
1. Սիրու՞մ եք հյուր գնալ:
2. Հեշտությա՞մբ եք փողոցում դիմում բոլորովին անցանոթ մարդու:
3. Սիրում ե՞ք արագ կողմնորոշում պահանջող աշխատանք:
4. Սիրու՞մ եք անեկդոտներ պատմել:
5. Երբեւէ խաղ խաղացե՞լ եք ձեր ծանոթների գլխին:
Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու գրի առեք միջին արդյունքը.
0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «M» -ն է:
3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «N» -ն է:
Այժմ պատասխանեք մյուս հարցերին.
1. Տրամադրության հանկարծակի անկումներ ունենու՞մ եք:
2. Հաճա՞խ եք ստիպված լինում զղջալ ձեր չմտածված խոսքերի կամ արարքի համար:
3. Հե՞շտ է ձեզ նեղացնելը:
4. Անհանգստանու՞մ եք ձեր առողջության համար:
5. Ձեզ հուզու՞մ է շրջապատի կարծիքը:
Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու կրկին գրի առեք միջին արդյունքը.
0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «O» -ն է:
3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «P» -ն է:
Իսկ այժմ միացրեք երկու արդյունքները.
«MO» – Դուք ֆլեգմատիկ եք:
«MP» – Դուք մելանխոլիկ եք:
«NO» – Դուք սանգվինիկ եք:
«NP» – Դուք խոլերիկ եք:
Ֆլեգմատիկներ:
Ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եւ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եւ հավասարակշռված մարդիկ են, եւ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:
Ֆլեգմատիկների շրջահայացությունն անդրադառնում է նաեւ նրանց ինտիմ փոխհարաբերությունների վրա: Նրանց համար սեքսը բոլորովին էլ կյանքի ամենակարեւոր մասը չէ: Նրանք կարող են երկար ժամանակով մոռանալ այդ մասին, եթե զուգընկերը չհիշեցնի: Ի տարբերություն, ասենք, սանգվինիկի եւ խոլերիկի, նրան ավելի շատ ժամանակ է պետք սիրային «նախաբանի» համար:
Եթե ձեր ընտրյալը ֆլեգմատիկ է
Արթնացրեք նրա սեքսուալ հակումները: Ֆլեգմատիկների հետաքրքրությունը կարող են շարժել նուրբ, սպիտակ ներքնաշորերը, նուրբ շշնջոցները, թե նա ամենա-ամենան է, եւ վերջապես, տեսանելի տեղում «պատահաբար» թողած էրոտիկ գրականությունը:
Մելանխոլիկներ
Մելանխոլիկները, ինչպես հայտնի է, զգայուն են եւ փխրուն. Ցանկացած մանրուք սրտին մոտ են ընդունում: Նրանց բնորոշ են ներքին խորը ապրումները: Եթե նրանք սիրահարվում են, ապա իրենց սիրո առարկային ողողում են սիրային նամակներով, բանաստեղծություններով եւ ծաղիկներով, խոստանում են նվիրել արեւը կամ լուսինը: Մի խոսքով՝ շատ գեղեցիկ են սիրահետում: Սակայն սեքսում նրանցից պետք չէ ակնկալել սանգվինիկի կայտառությունը: Մելանխոլիկները սիրում են, որ իրենց նվաճեն ու գուրգուրեն: Հաճախ նրանք պլատոնական սերը նախընտրում են մարմնականից: Մելանխոլիկ տղամարդիկ անկողնում զգայուն են եւ քնքուշ. պատրաստ են հիանալի ռոմանտիկ գիշեր նվիրել իրենց սիրելիին:
Եթե ձեր ընտրյալը մելանխոլիկ է
Դուք ստիպված եք ստանձնել լիդերի պարտականությունները: Ի դեպ, մելանխոլիկները դրանք հաճույքով կզիջեն ձեզ, միայն թե մի՛ մոռացեք հաճախ հաճոյախոսել նրանց: Աշխատեք ուշադրություն չդարձնել նրա քմահաճույքներին, առավել եւս նրա ներկայությամբ սկանդալներ մի սարքեք:
Սանգվինիկներ
Սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են, այսպես ասած, հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարիք չունի: Ի դեպ, այդ էներգիան միշտ դրական է. չէ՞ որ սանգվինիկները կենսուրախ են եւ բարեհոգի: Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացումով, կարողանում են սրամտել, ստեղծել տոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. «կորչեն ձանձրույթն ու թախիծը»:
Սանգվինիկները կրքոտ եւ սիրառատ են: Սովորաբար սանգվինիկ կանաց պետք չէ երկար-բարակ նախապատրաստել ինտիմ հարաբերության: Նրանք վայրկենապես բռնկվում են ու երկար ժամանակ չեն մարում: Սանգվինիկներին միշտ հաջողվում է ինչ-որ նոր բան հորինել՝ փոփոխություններ մտցնելով ինտիմ կյանքում, ինչը քիչ չի ուրախացնում նրանց զուգընկերոջը:
Եթե ձեր ընտրյալը սանգվինիկ է
Երբեք մի՛ կշտամբեք սանգվինիկին՝ ասելով, որ նա սեքսուալ չէ. նա կվիրավորվի դրանից: Եթե նա թանկ է ձեզ համար, խրախուսեք նրա ցանկացած սիրային զեղումը: Ժամանակ առ ժամանակ նախաձեռնություն ցուցաբերեք, դա սանգվինիկի սրտով է: Առավելագույնս կիրք եւ հնարավորինս քիչ բարդույթներ՝ ահա թե ինչ է պետք ձեր զուգընկերոջ սիրտը գրավելու համար:
Խոլերիկներ
Խոլերիկները շատ սեքսուալ են: Նրանք տաքարյուն են, բայց, ի տարբերություն սանգվինիկների, հակված են տրամադրության անկումների: Խոլերիկը կարող է իր զուգընկերոջ գլխին ամեն տեսակի նախատինք թափել, խանդի բուռն տեսարաններ սարքել: Նա շատ զգացմունքային է նաեւ ինտիմ հարցերում:
Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են: Նաեւ նկատի ունեցեք, որ խոլերիներն արագ բռնկվում, արագ էլ հանգում են:
Եթե ձեր ընտրյալը խոլերիկ է
Եթե խոլերիկը տրամադրություն չունի, պետք չէ նրանից ինտիմ հարաբերություններ ակնկալել: Ավելի լավ է օգնեք հաղթահարել վատ տրամադրությունը. համեղ ուտելիք, քնքուշ խոսքեր, մերսում… Խոլերիները հատկապես անտարբեր չեն քնքուշ շոյանքների հանդեպ: Այս հարցում վարպետացեք, եւ ձեր ջանքերն անպայման կգնահատվեն. նա հարյուր անգամ ավելին կվերադարձնի ձեզ…