Loading...

Articles

Ինչպես նշանեցին Սիլվա Հակոբյանին :)

19:20, Friday, 05 July, 2013
Ինչպես նշանեցին Սիլվա Հակոբյանին :)
    
Ինչպես նշանեցին Սիլվա Հակոբյանին:

"Սիլվա Հակոբյանը նշանվել է, երգիչ-ընտրյալն էլ նկարահանվել է իր նոր տեսահոլովակում". ահա այսպիսի բովանդակությամբ լուր է շրջանառվում հայաստանյան լրատվամիջոցներում, որի իսկությունը պարզելու համար այսօր կապվել ենք երգչուհու հետ:


    
    
     BRAVO.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանը հերքել է իր նշանադրության լուրը` դա համարելով նախատոնական ուրախ կատակ:): Երգչուհու պրոդյուսեր հայրն էլ` Հակոբ Հակոբյանը, նշել է հետեւյալը. "Վերջերս տեղի ունեցած "Տաշի" շոուի ժամանակ, որին մասնակցել են հայկական շոու բեզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները, կատակով ասել եմ, որ Սիլվայի հարսանիքը Մարզահամերգային համալիրում եմ անելու: Այս ամենը վառ երեւակայության արդյունքում դարձել է լուր, որն իրականությանը չի համապատասխանում":
    
    
    
    
     Նշանադրության մասին խոսակցությունները թեժացրած մատանին էլ, ինչպես Սիլվա Հակոբյանն է ասել, պարզաապես զարդ է, որը լրացրել է իր բեմական կերպարը:
    
     Երգչուհու հայրը կարծում է` լուսանկարն իսկապես համոզիչ է ստացվել. "Սիլվան տոնական հագուստով եւ մատանիով… Բնական է, որ այդպես էլ կմտածեին:) ":
    
    
    
     Սիլվա Հակոբյանի երկրպագուներին տեղեկացնենք, որ երգչուհու սիրտը դեռ ազատ է:):
Սիլվա Հակոբյանը, Արմինկան եւ Զարուհի Բաբայանը
Սիլվա Հակոբյանը, Արմինկան եւ Զարուհի Բաբայանը
"Տաշի" շոուին Դիանա Գուրցկայան կատարել է Սիլվա Հակոբյանի "Գիշեր է" երգը:
"Տաշի" շոուին Դիանա Գուրցկայան կատարել է Սիլվա Հակոբյանի "Գիշեր է" երգը:
Արմինկան, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը եւ Նունե Եսայանը:
Արմինկան, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը եւ Նունե Եսայանը:
Սիլվա Հակոբյանի նշանադրության լուրի առիթ դարձած լուսանկարը:
Սիլվա Հակոբյանի նշանադրության լուրի առիթ դարձած լուսանկարը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
19612 | 3 | 0
Facebook